Thursday, January 27, 2011

ԱԴՐԲԵՋԱՆԸ` ՄԻԼԼԵՐԻ ԵՎ ԲԱՐՈԶՈՒԻ ԱՐԱՆՔՈՒՄ

«ԱԶԳ», 27-01-2011- Թե ինչո՞ւ եվրոպացի դիվանագետներ Ժոզե Մանուել Բարոզուն, Պիտեր Սեմնեբին, Թյորբերն Յագլանդը մեկը մյուսի ետեւից որոշեցին «պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», պարզ է դառնում երեք «պատասխաններից». նախ` այս երեք պաշտոնյաներից առաջին երկուսը օրեր առաջ Բաքվում էին, իսկ Յագլանդը պատրաստվում է մոտ օրերս մեկնել: Երկրորդ` եվրոպացիներին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները, հետեւաբար` գուցե եւ մարդիկ այդպես չեն ասել, եւ վերջինն ու թերեւս ամենաիրականը` անցած շաբաթ Բաքուն Եվրոպայի հետ ստորագրեց ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխելու «Հարավային միջանցք» փաստաթուղթը:
Մինչ փաստաթղթին անդրադառնալը մի փոքր անդադառնանք Բարոզու-Սեմնեբի-Յագլանդ եռյակի «ԵՄ-ը միանշանակ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» արտահայտությանը: ԵՄ պաշտոնական կայքում մի տող անգամ չես գտնի, որտեղ ԵՄ հանձնաժողովի նախագահ Բարոզուն ընդգծի «տարածքային ամբողջականություն» տերմինը, սակայն ադրբեջանական աղբյուրները ցուցադրում են Բարոզուի ելույթի տեսագրությունը, որտեղ հատուկ ընդգծում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» բառերը: Բաքվում հյուրընկալված «հաջորդ եվրոպացուն»` ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հանձնակատար Սեմնեբիին ադրբեջանցի լրագրողները «հանգիստ չտվեցին»` մեկնաբանելու Բարոզուի խոսքերը` «ասե՞լ է, թե՞ ոչ»: Փորձառու դիվանագետ Սեմնեբին, որը հանգիստ կարող էր ասել, օրինակ` «Ես չեմ մեկնաբանում իմ գործընկերների խոսքերը, մանավանդ կասկածի տակ դնում դրանք», ադբեջանական ԶԼՄ-ներին ասել է. «Պետք չէ խորանալ, թե ինչ է գրված ԵՄ պաշտոնական կայքում. պարոն Բարոզուն ընդգծել է ընդամենը ԵՄ դիրքորոշումը, որը չի փոխվել` մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Իսկ հիմա այս ամենին գումարենք ԵԱՀԿ-ում նախագահությունը Ղազախստանից ստանձնած Լիտվայի Սեյմի նոր նախաձեռնությունը` մշակել բանաձեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որին «Ազգ»-ը անդրադարձավ հունվարի 25-ի համարում: Հիշեցնենքՙ լիտվացի «մի խումբ պատգամավորներ» Սեյմի խոսնակ Իրենա Դեգուտենեին են ներկայացրել ԼՂ հարցով մի բանաձեւ, որտեղ առաջարկվում է «ձեռնպահ մնալ ուժի, այլ ոչ թե միջազգային իրավունքի օգնությամբ ձեռք բերված ստատուս քվոյի մշտական պահպանման ցանկությունից»: Միանգամից նշենք, որ տիկին Դեգուտենեն այս ամենի մասին պատմել է ադրբեջանական «Թրենդ»-ին, հետեւաբար` «գուցե եւ չի պատմել»:
Ինչեւէ` մինչ «չգիտես ի՞նչ իրավունքի հիման վրա» Կոսովոյի` «չգիտես քանի՞երրորդ կողմերի միջ ամտությամբ ձեռք բերված» ակախությունը մեծ մասամբ ճանաչած Եվրոպան Բաքվում ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Բրյուսելում` զերծ մնում միանշանակ մեկնաբանություններից, անգամ չպահանջելով Բաքվից պաշտոնապես հերքել ապատեղեկատվությունը, փորձենք հասկանալ, թե այդ ի՞նչ գազ է ուղարկում Բաքուն Եվրոպա, եթե «այն արդեն իսկ սպառվում է դեպի Ռուսաստան ճանապարհին»:
Երկակի խաղ
Բարոզուի` Բաքու կատարած այցից մեկ շաբաթ անց «Գազպրոմի » նախագահ Ալեքսանդր Միլլերը ոչ թե եկավ Ադրբեջան, այլ Ռուս աստան կանչեց ադրբեջանական պետական նավթագազային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւին: Վերջինս, ի դեպ, ընկերության «գլխավոր նախագահը» չէ. այդ պաշտոնը, ինչպես ամեն ադրբեջանականում, Իլհամ Ալիեւինն է: Միլլերն ու Աբդուլաեւը պայմանավորվեցին, որ Ռուսաստանը 2011-ին կմեծացնի ադրբեջանական գազի գնման ծավալները 2,5 անգամ` հասցնելով տարեկան 2 մլրդ խորանարդ մետրի, իսկ արդեն մինչեւ 2030-ը այդ թիվը կհասնի տարեկան 16 մլրդ խորանարդ մետրի: Ինչպես գրեցին ռուսական ԶԼՄ-ները. «Այսպիսով Մոսկվան ձեռքն է քցում կասպյան տարածաշրջանի ողջ արտահանման ներուժը` չթողն ելով ոչ մի ռեսուրս ՆԱԲՈւԿԿՈ եվրոպական նախաձեռնության համար»: Եթե վերհիշենք վարչապետ Պուտինի խոսքերը ՆԱԲՈՒԿԿՈ- ի վերաբերյալ թե «ինչո՞վ է լցվ ելու այդ հավանական գազատարը», ապա այնքան էլ հասկանալի չի դառնում, թե ի՞նչ էր անում հունվ արի 13-ին Բաքվում Մանուել Բարոզուն: Սակայն ակնհայտ է, որ Բաքուն, լավ թրծվելով Իրան-Իսրայել խաչմերուկներում եւ երկակի խաղեր խաղալով, այժմ էլ նույնը փորձում է անել Եվրոպա-Մոսկվա «մեծ ճանապարհին»: Սակայն ադրբեջանցի որոշ փորձագետներ փորձում են դեն նետել երկակի խաղացողի պիտակը իրենց երկրից: Այսպեսՙ «Նավթային հետազոտությունն երի կենտրոն»-ի ղեկավար Իլհամ Շաբանը «Վեստի.ազ»-ին ասել է. «Այստեղ երկակի խաղ չկա: Բանն այն է, որ նախագահ Ալիեւը Բարոզուի հետ պայմանավորվել է Եվրոպա գազ ուղարկել «Շահդենիզ» կայանից, որը կիրականացվի միայն 2017-ից: Իսկ «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածությունները վերաբերում են միայն այն գազին, որն ունի SOCAR-ը, այսինքն տարբեր ուղղություններով գազը մեր երկիրն ուղարկելու է տարբեր կայաններից ու պահուստներից»: Ադրբեջանական «Գործարարությ ան եւ շուկայական տնտեսության խթանման ֆոնդ»-ի նախագահ Սաբիդ Բաղիրովը շատ ավելի անկ եղծ է ասել. «Առայժմ չկա որեւէ հիմք ասելու, թե Ադրբեջանը երկակի խաղ է խաղում: Բանն այն է, որ ՆԱԲՈՒԿԿՈ-ն դեռ ընդամենը նախագիծ է եւ դեռ երկար ժամանակ այդպիսին կմնա: Իսկ Ադրբեջանին, որն ունի գազային ռեսուրսն եր, պետք է ինչ-որ մեկը, որին վաճառի այդ ռեսուրսները: Միեւնույն ժամանակ` մենք պետք է առաջիկա 2-3 տարում կողմնորոշվենք` գազն ուզում ենք վաճառել ՆԱԲՈԻԿԿՈո ՞վ, թե՞ Ռուսաստանով»:
Ի դեպ, Ադրբեջանի գործիչները խոսել են նաեւ այն թեմայով, թե որք անո՞վ էներգետիկ նախագծերը ազդեցություն կունենան ղարաբաղյան հակամարտության վրա: Շաբանը, ակնարկելով ղարաբաղյան առկա ստատուս քվոն, ասել է. «Կան քաղաքական, գեոպոլիտիկ շահեր եւ կան տնտեսական շահեր: Ես վերջին 20 տարվա մեջ չեմ հիշում մի դեպք, երբ տնտեսական շահերը որոշիչ լին են առաջին երկուսի համար»: Բաղիրովի կարծիքով` «Որքան էլ ծանր ակշիռ լինեն նավթային պայմանագրերը, դրանք չեն կարող ազդել ղարաբաղյան հակամարտության վրա` կոնկրետ»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: