Friday, January 21, 2011

Թուրքիայի միջամտությունը կարող է հանգեցնել պատերազմի

Diplomat.am. 20-1-2011- Ադրբեջանի Եվրոպական համալսարանի Միջերկրածովյան և Սևծովյան հետազոտությունների կենտրոնի տնօրենի վերլուծականը 2010 թվականին ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող գործընթացներին:
2008 թ. ռուս-վրացական հակամարտությունից հետո պարզ դարձավ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը, որի միջոցով անցնում է Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների փոխադրման բազմաթիվ ուղիները: Այս առումով, պատահական չէր, որ 2008 թ. օգոստոսին տարածաշրջանային և համաշխարհային տերությունների քաղաքականության մեջ ակտիվ տեղ գտավ հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի պատկանելության շուրջ՝ տեղական, սակայն, միևնույն ժամանակ, պայթյունավտանգ միջազգային խնդրի կարգավորման հարցը:
Երկար ժամանակների ընթացքում համանախագահ երկրներին հաջողվեց բանակցային գործընթացում պահպանել ընդհանուր մոտեցումը՝ ստատուս քվոյի այսինքն «սառեցված հակամարտության» կարգավիճակի ճանաչման հիման վրա, քանի որ ոչ ադրբեջանական, ոչ էլ հայկական կողմը պատրաստ չէին գնալ փոխզիջման: Սակայն, վերջին տարիներին, հատկապես արևմտյան երկրների կողմից Կոսովոյի ճանաչումից հետո և 2008 թ. ռուս-վրացական պատերազմի հետևանքների լույսի ներքո՝ իրադրությունն սկսեց փոխվել:

Դեռ 2007 թ. նոյեմբերին, Մադրիդում ԵԱՀԿ անդամ երկիրների ղեկավարների հանդիպման ժամանակ՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի արտգործնախարարները ներկայացրին հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ցուցակը` առաջարկելով՝ դրանց հիման վրա հաստատել խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստումը:

Հետագա փորձը սակայն, ցույց տվեց, որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ փոխզիջումային, հետևաբար նաև իրենց երկրների հասարակությունների համար համակրանք չվայելող որոշումների ընդունմանը, իսկ առանց դրա՝ հակամարտության կարգավորմը փաստորեն անհնար էր: Վերջին երկու տասնամյակների ընթացքում, երկու երկրների հասարակության մեջ ձևավորվել է փոխադարձ անհավանության և անվստահության ընդհանուր մթնոլորտ: Վերջին երկու տարիների ընթացքում հիմնախնդրի հնարավոր տարբերակների քննարկմանը նվիրված բազմաթիվ հանդիպումները, Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի միջև, այնուամենայնիվ չհանգեցրեց՝ փոխզիջումների ձերքբերմանը:

2010 թ. գարնանը և ամռանը՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների կտրուկ բարձրացման և հակամարտության կարգավորման համար միջազգային միջնորդների առաջարկած պայմաններից Հայաստանի փաստացի մերժման ֆոնում ղարաբաղյան խնդրի շուրջ աճող լարվածությունը սպառնում էր վերաճել բաց զինված բախումների: Այս ամենը ստիպեց աշխարհի առաջատար դերակատարներին՝ Եվրամիությանը, այնպես էլ Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ մեկ անգամ ևս հրապարակորեն ձևակերպել ավելին ընդունելի պայմաններ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Հունիս-սեպտեմբերին տեղի ունեցան մի շարք միջազգային հանդիպումներ, որոնք եզրափակվեցին բոլոր կողմերի հետ համաձայնեցված փաստաթղթերի ստորագրումով, դրանց թվում է` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների Լեռնային Ղարաբաղին վերաբերյալ համատեղ հայտարարությունը (2010 թ. հունիս) և դրան հաջորդող՝ Ալմաթիում անցկացվող ԵԱՀԿ նախարարների համաժողովը, ԱՄՆ-ի պետքարտուղար Հ. Քլինթոնի այցը Բաքու և Երևան (2010 թ. հուլիս), Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պաշտոնական այցն Ադրբեջան (2010 թ. օգոստոս) և վերջապես Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան և Բաքու (2010 թ. օգոստոս-սեպտեմբեր) և Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նիստի շրջանակներում ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Այս իրադարձությունների մեջ ամենակարևորը եղավ 2010 թ. հունիսի 26 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրների Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերյալ ընդունած համատեղ հայտարարությունը:

Ադրբեջանի շահերի տեսանկյունից առավել նշանակալիցը եղան՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Բաքու կատարած պաշտոնական այցի արդյունքները, որի ընթացքում 2010 թ. օգոստոսի 16-ին՝ կողմերը ստորագրեցին «Ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր»: Մինչդեռ, Թուրքիայի նախագահը աներկիմաստորեն ակնարկեց ձգձգված հակամարտության ռազմական լուծման հնարավորության մասին:
ԱՄՆ կողմից կայունության իրական երաշխիքների բացակայության դեպքում, Կովկասում տարածաշրջանային վերաբաշխման գործընթացում Թուրքիայի միջամտության ռիսկը կարող է հանգեցնել նոր կովկասյան պատերազմի, որը կարող է Մոսկվային դնել դժվար լուծվող գործառնական խնդիրների առջև: Միևնույն ժամանակ, իրավիճակի գնահատման առումով սեպտեմբերի սկզբին, իրավիճակը հեշտությամբ կարող էր դուրս գալ վերահսկողությունից՝ զորքերի շփման գծում գրեթե ամեն օր փաստորեն տեղի էին ունենում միջադեպեր: Հետևաբար, կարևոր էր ստեղծել զսպվածության և հակակշիռների մի համակարգ, որպեսզի հակամարտության անվերահսկելի զարգացումը կանխվի:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցերը Հայաստան և Ադրբեջան ցույց տվեց ,որ Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա՝ Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանը հանդիսանում են Ռուսաստանի ռազմավարական գործընկերները, պատերազմը նրանց միջև անընդունելի է, նրանց հետ համագործակցությունը կարևոր է Ռուսաստանի համար, որը Կովկասում հանդիսանում է, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ դերակատար:

Բանակցությունները Հայաստանում եզրափակվեց ռազմական համագործակցության մասին նոր պայմանագրի ստորագրմամբ և Գյումրիում ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետի երկարացմամբ՝ 25-ից մինչև 49 տարի: Իր հերթին, այս ծառայության փոխհատուցումը եղավ այն, որ Ռուսաստանը պարտավորվեց պաշտպանել Հայաստանի ոչ միայն Իրանի և Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի հետ սահմանները:

Իսկ Բաքու կատարած այցի ընթացքում ստորագրվեցին երկու կողմերի համար կարևոր մի շարք փաստաթղթեր, այդ թվում պետական սահմանների և Ադրբեջանից դեպի Ռուսաստան առաքվող գազի ծավալի չորս անգամ ավելացման մասին:

Այսօրվա դրությամբ՝ Հայաստանը ստացել է իր տարածքների անվտանգության երաշխիքը, իսկ Ադրբեջանը ձեռք է բերել Թուրքիայի աջակցությունը՝ ռազմավարական գործընկերության և փոխօգնության պայմանագրի հիման վրա: Ինչ վերաբերում է հիմնական հարցին՝ Լեռնային Ղարաբաղին, ապա նկատվում են տեղաշարժեր՝ նորացված մադրիդյան սկզբունքների փուլային իրականացման ուղղությամբ, թեև դա դեռ չի նշանակում՝ Լեռնային Ղարաբաղի փակուղուց վերջնականապես դուրս գալու երաշխիքը:

No comments: