News.am. 21-1-2011- Եթե չկա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայաստանյան այցի օրակարգը, նշանակում է լուրջ զրույց է լինելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին:
Նրա խոսքով, Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները լի են նրբություններով, որոնք այդ հարաբերությունները դարձնում են բավական նրբանկատ:
«Կովկասում երբեմն հարեւաններն ավելի մոտ են լինում, քան ազգականները: Դա լիովին վերաբերում է մեզ, քանի որ մենք պատմական հարեւաններ ենք, եղաբայրական ժողովուրդներ ենք: Ուղղակի շատ բան ենք միասին հաղթահարել», - նշեց Ռոնդելին:
Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցման բարձ սակագների հարցի վերաբերյալ Ռոնդելին նշեց, որ նման հանդիպումների ժամանակ քննարկվում են քաղաքական, առեւտրային, տնտեսական, անվտանգության ոլորտի բազմաթիվ ցավոտ հարցեր:
«Կարծում եմ` եթե բարձրացվի սակագների խնդիրը, որոշակի լուծում կգտնվի»,- ասաց Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավարը:

No comments:
Post a Comment