Թուրքիայի համար երկու տեսակի երկիր կա` բարեկամներ կամ պոտենցիալ բարեկամներ, եւ Հայաստանը Թուրքիայի պոտենցիալ բարեկամն է, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
“Նախանցյալ տարի, երբ ես ստորագրեցի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ արձանագրությունները, մենք երեք նպատակ էինք պատրաստվում հետապնդել: Նախ, Հայաստանի հետ հարաբերությունը նորմալացնել այնպես, որ երկու երկրներն իրապես բարեկամական լինեն: Բացի այդ, մենք ցանկանում էինք Հայաստանի հետ պատմական հաշտություն, եւ մենք պատրաստ ենք քննարկել դա: Եւ նաեւ, մենք դիտարկել ենք Կովկասում հարաբերությունների նորմալացման անհրաժեշտությունը ոչ միայն Թուրքիայի ու Հայաստանի, այլեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ”, ասել է Դավութօղլուն:
No comments:
Post a Comment