Thursday, January 27, 2011

ԼՂՀ ԱԺ-Ն ՄԵՐԺԵԼ Է ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի Հասարակական խորհուրդ ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որը վերաբերում է Խորհրդի նախաձեռնություններից մեկին:
Ինչպես արդեն հաղորդվել է, 2010 թ. նոյեմբերի 26-ին Ստեփանակերտում տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` «ԼՂՀ ժողովրդի խաղաղության և ազատ զարգացման իրավունքի մասին» հռչակագրի նախագծի հանրային քննարկումը: Քննարկումներին մասնակցել են ԼՂՀ քաղաքացիական հասարակության առաջնորդները, իրավաբանները, քաղաքագետները, լրագրողներն ու ԼՂՀ պետական կառույցների ներկայացուցիչները: Քննարկման մասնակիցները դրական են գնահատել Հանրային խորհրդի` նման փաստաթղթը պատրաստելու նախաձեռնությունը, արտահայտել են տեքստին վերաբերող առաջարկություններ և դիտողություններ և լիազորել Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդին լրամշակել Հռչակագրի նախագիծը և փոխանցել այն ԼՂՀ Ազգային Ժողով:

2010 թ. դեկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` «ԼՂՀ ժողովրդի խաղաղության և ազատ զարգացման իրավունքի մասին» հռչակագրի նորացված նախագիծը փոխանցվել է ԼՂՀ Ազգային Ժողովի քննությանը:

ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի օրերս ստացված նամակում ասվում է, որ ԼՂՀ Սահմանադրության համաձայն` Ազգային Ժողովն իրավասու է ընդունել որոշումներ, ուղերձներ և հայտարարություններ բացառապես իր օրենսդրական գործունեության և սեփական աշխատանքը կազմակերպելու շրջանակներում: Ինչպես նշվում է նամակի մեջ, Հռչակագրի առաջարկված նախագիծը չի կարող դառնալ ԼՂՀ ԱԺ քննարկման առարկա:

No comments: