Thursday, January 27, 2011

Սկանդալ Կիևում. Էրդողանը հրաժարվել է այցելել Գոլոդոմորի զոհերի հուշարձան

Diplomat.am. 26-1-2011- Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Կիև կատարած այցը մռայլվել է երկու երկրների արձանագրային ծառայությունների հակամարտությամբ: Թուրքական կողմը կտրականապես հրաժարվել է կատարել ուկրաինական կողմի պահանջը` այցելել Գոլոդոմորի զոհերի հուշարձան, որը պարտադիր է բոլոր պաշտոնական այցերի համար:
Հյուրերի արձագանքը զարմանալի չէ: Թուրքիան, որի հասցեին հաճախ են հնչում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքները, ցավագին է վերաբերվում նմանատիպ պատմական իրողություններին այլ երկրներում: «Այն, որ Վիկտոր Յուշչենկոն իր նախագահության օրոք բազմիցս խնդրել է Անկարային ցեղասպանություն ճանաչել 1930-ականների «Գոլոդոմորը», զգալիորեն վատթարացրեց երկկողմ հարաբերությունները:

2010 թ. ապրիլին Կիևի քաղխորհուրդը դիմել է Գերագույն Ռադային՝ առաջրկելով քննարկել հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն ճանաչման հարցը: Դիմումի օգտին քվեարկել է 100 պատգամավոր՝ անհրաժեշտ 61-ի դեպքում:

2005 թ. Ղրիմի խորհրդարանը հաստատեց ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

No comments: