Երբ պետությունը որևէ բան է ձեռնարկում, նա պիտի հաշվարկի այդ քայլի բոլոր հետևանքները։ Նախևառաջ, իհարկե, սոցիալական։ Վերջին օրինակներից մեկը մեքենաների պարտադիր ապահովագրումն է։ Ընդհանուր առմամբ դա ճիշտ քայլ է՝ ամեն մի վթարից հետո այլևս պետք չի լինելու «բազար անել», թե ով է «ջարմեն քաշելու»։ Ճիշտ է նաև այն, որ մեր նման երկրներում ապահովագրությունը պետք է լինի պարտադիր, մարդիկ պիտի զգան, որ դա իրենց ձեռնտու է, և հետո, տարիների ընթացքում, իրենք կամավոր ձևով գնան ապահովագրության։ Սակայն սկսել այդ գործն այսօր, այս սոցիալական վիճակում, երբ մեր համաքաղաքացիների զգալի մասի համար տարեկան նույնիսկ 25 հազար դրամ մուծելը հսկայական ծախս է, ինձ թվում է, խիստ ժամանակավրեպ էր։
Մեկ այլ օրինակ։ Փողոցային առևտուրը մեր մայրաքաղաքում արգելելը ճիշտ է. սկզբնական, «դախլայական կապիտալիզմի» փուլը մենք անցել ենք։ Բայց այդ առևտրով զբաղվողներին պետք է ոչ թե ինչ-որ վերացական «տեղ» առաջարկել, այլ այնպիսի տեղ, որն իրենց ձեռնտու կլինի։ Չէ որ խոսքը կենդանի մարդկանց և նրանց վաստակած հացի մասին է։ Սկզբում համոզվեք, որ մարդիկ չեն տուժելու, հետո միայն քշեք նրանց առևտրի հին կետերից։
Նոր տարուց սկսած տուժողների շարքերն են համալրել արտագնա առևտրով զբաղվող մեր համաքաղաքացիները՝ մաքսատուրքերը բարձրացել են ավելի քան երկու անգամ։ Ընդ որում, կառավարությունն ասում է, որ դա արել են բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունները։ Այդ դեպքում պետությունը առավել ևս պետք է խառնվի՝ այդ ինչու են տվյալ ընկերությունները հանկարծ որոշել կրկնակի եկամուտ ստանալ։
Տարբեր մակարդակի չինովնիկներ և քաղաքական գործիչներ պարբերաբար խոսում են փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին։ Այդ նպատակով ստեղծվում են նաև ինչ-որ հիմնարկներ, որոնք մեծ հաջողությամբ «իրացնում են» արտասահմանյան դրամաշնորհները։ Սակայն այս բարձրագոչ խոսակցությունները և «բուռն գործունեության իմիտացիան» որևէ կապ չունեն իրականության հետ։ Առօրյա պրակտիկայում փոքր բիզնեսով զբաղվող մարդկանց, որոնք ինքնուրույն, սեփական նախաձռնություն դրսևորելով՝ փորձում են իրենց ընտանիքները պահել, խրախուսելու փոխարեն՝ խեղդում են։ Այդ մարդկանց իրապես աջակցելը ոչ միայն կլուծի իրենց սոցիալական խնդիրները, այլև ի վերջո կհարստացնի նաև պետությանը։ Եթե, ասենք, կրպակատերերին թույլ տան հանգիստ աշխատել, ապա նրանց մի մասը այդ կրպակը կդարձնի խանութ և պետությանը ավելի մեծ հարկեր կվճարի։ Այդ տարրական տրամաբանությունը մեզ մոտ չի գործում։
Երեկ կառավարության մոտ բողոքող ցուցարարներից մեկն ասաց, որ այս ամենի արդյունքում սոցիալական բունտ է լինելու։ Կարծում եմ, նա սխալվում է՝ դա մեր ժողովրդին բնորոշ չէ։ Հայկական բունտը արտագաղթն է։

No comments:
Post a Comment