Թուրքիայի կառավարությունը մերժել է Վատիկանի պահանջը՝ իր երկրի տարածքում իրավաբանական կարգավիճակ տալ Կաթոլիկ եկեղեցուն, չնայած որ Վատիկանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ կան ավելի քան 50 տարի:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը ճանաչում է երկրում կաթոլիկ եկեղեցական կառույցի գոյությունը, բայց իրավաբանական կարգավիճակ չի տա, հաղորդում է «Սեդմիցա» եկեղեցագիտական կենտրոնը:
Անկարայի մեկնաբանմամբ, Լոզանի պայմանագիրը որպես կրոնական փոքրամասնություններ ճանաչում է ուղղափառ հույներին, հայերին եւ հրեաներին: Կաթոլիկ, ասորական (նեստորական) եւ մի շարք այլ եկեղեցիներ, բողոքական եւ քրդական կրոնական համայնքներն չունեն որեւէ իրավաբանական իրավունքներ, իսկ դա նշանակում է, որ նրանց հաստատությունները իրավունակ չեն:

No comments:
Post a Comment