Friday, January 21, 2011

Ցեղասպանության ճանաչմանը պետք է հասնել ՄԱԿ-ի միջազգային դատարանում

Diplomat.am. 20-1-2011- «Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանը պետք է լուծի ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով», -հայտարարել է Ռամկավար-Ազատական կուսակցության նախագահի տեղակալ Հարություն Առաքելյանը:
«Նախքան անկախացումը Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Սփյուռքի ուսերին էր դրված: Անկախացումից հետո այդ հարցին ոչ մի մոտեցում չի ցուցաբերվում Հայաստանում և Սփյուռքում: Հայաստանը, որպես պետություն, պետք է կոնկրետ ռազմավարություն մշակի և դիմի միջազգային դատարան` պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը», -հայտարարել է Առաքելյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի հետ սահմանի բացման մասին խոսելուց առաջ պետք է լուծել Ցեղասպանության հարցը:
«Մեր կուսակցությունը պատրաստ է համատեղ աշխատել պետության հետ, օգտագործել մեր Սփյուռքի կառույցների ներուժը, իսկ այժմ Սփյուռքն արհամարհվում է», -ասել է կուսակցության նախագահի տեղակալը:

No comments: