News.am. 21-1-2011- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Jamestown հիմնադրամի Eurasia daily monitor-ում հրապարակած հոդվածը:
Երկարամյա լռությունից հետո Հայաստանը պաշտոնապես հաստատեց Ս-300 զենիթահրթիռային համալիր ունենալու փաստը` ցուցադրելով տեսաապացույց: Հայաստանի իշխանությունները նաեւ ընդունել են Հայատանի Զինված ուժերի արդիականացման հնգամյա ծրագիր, որը ենթադրում է նաեւ երկիր-երկիր դասի նորագույն հրթիռների ձեռքբերումԱյս զարգացումները արտացոլում են Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա սպառազինությունների մրցավազքի ինտենսիվությունը: Հայաստանը նաեւ խորացրել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ` ստորագրելով մինչեւ 2044 թվականը Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը, որով ռուսական կողմն աջակցելու է Հայաստանին սպառազինության եւ ժամանակակից ռազմական տեխնիկայի ապահովման հարցում:
Մոսկվան զգալիորեն մեծացրել է Գյումրի ռուսական ռազմակայանի հզորությունը` 90-ականների վերջին տեղադրելով Ս-300 համակարգեր եւ երկու տասնյակ MiG-29 կործանիչներ: Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնեցրել են Հայաստանի օդային տարածքի համատեղ պաշտպանությունը: Հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգը 2007-ին ստացավ ՀԱՊԿ տարածաշրջանայինի կարգավիճակ:
2007-ին ռուսաստանցի սպաներն առաջին անգամ հայտնեցին, որ Հայաստանն ունի սեփական Ս-300 համակարգը: Այն ժամանակ Ռուսաստանի ՀՕՊ զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Միխայլովը հայտարարեց, որ Մոսկվան արդիականացնում է Հայաստանի հակաօդային պաշտպանությունը եւ կշարունակի դա ապագայում: Միխայլովի տեղակալ Այտեխ Բիժեւը հայտարարեց, որ հայ զինվորները սովորում են կառավարել Ս-300 համակարգերը:
Մինչեւ 2010թ. դեկտեմբերը Հայաստանը պաշտոնապես չէր հաստատում Ս-300 համակարգ ունենալը: Դեկտեմբերին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց ՀՕՊ զորամասերից մեկի շինությունների բացմանը, ծանոթացավ զորանոցի պայմաններին եւ գերդիպուկ Ս-300 զենիթահրթիռային համակարգի աշխատանքին:
Հինգ օր անց Հայաստանի Հանրային հեռուստաալիքը ցուցադրեց 10 րոպե տեւողությամբ ռեպորտաժ Ս-300 համակարգի տեխնիկա-տակտիկական մանրամասն բնութագրով: Այդ ռեպորտաժում Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Հայաստանը ձեռք է բերել նոր հակաօդային սպառազինություններ, եւ գործընթացը կշարունակվի 2011-ին: Օհանյանը նաեւ նշել էր, որ թշնամու հակաօդային համակարգերը չունեն այդ տեսակի եւ որակի սապառազինություն:
Օհանյանն ու մյուսները չհստակեցրին, թե երբ է Հայաստանը ձեռք բերել Ս-300-ը եւ ինչ գնով: Հայաստանի պաշտոնական պաշտպանական բյուջեն 400 հազար դոլար է: Նույնքան է Ս-300-ի շուկայական գինը: Ամենայն հավանականությամբ, Մոսկվան համակարգը տարածաշրջանային գործընկերոջը տրամադրել է ցածր գնով կամ անվճար:
2010թ. դեկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հաստատեցին «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման Հայաստանի 2011-2015թթ. պետական ծրագիրը»: Նիստում նշվեց, որ հայկական բանակը շարունակելու է ձեռք բերել նորագույն սպառազինություններ:
Արդիականացման ծրագիրը հիմնված է 2010թ. օգոստոսին ընդունած երկու փաստաթղթերի վրա: 2010թ. օգոստոսին պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Հայաստանը մեծացնելու է իր հարվածային հզորությունը: Խոսքը հեռահար սպառազինությունների հնարավորությունների ընդլայնման եւ գերճշգրիտ համակարգերի ներդրման մասին է: Նախարարի խոսքով, դրանք հնարավորություն կտան հակամարտությունների ժամանակ նվազագույնի հասցնել հակառակորդի քաղաքացիական կազմի կորուստները, սահմանափակել նրանց տեղաշարժը ռազմական գործողությունների պլատֆորմում` միաժամանակ ապահովելով տարածքի ամբողջ խորությամբ ռազմավարական օբյեկտների արագ եւ ճշգրիտ խոցումը:
Ադրբեջանի հետ միջազգային բանակցություններում ունենալով փակուղային իրավիճակ` Հայաստանին մնում է միայն զինվել:

No comments:
Post a Comment