«Լրագիր» 21-1-2011- Տիգրան Կարապետյանի հանրահավաքները և աճող ժողովրդականությունը տեղիք տվեցին խոսակցությունների, թե ում կտա նա ձայները, որ այդպես հեշտությամբ հավաքում է: Դատելով ելույթներից, նրան չի գայթակղում նախագահական պատասխանատվությունը, և նա կգերադասի միանալ ինչ-որ մեկին, ով ավելի ուժեղ է:
Կոնկրետ ո՞ւմ կցանկանա միանալ և ինչո՞ւ է Կարապետյանն արտահերթ ընտրությունների պահանջը առաջ քաշում ոչ թե հիմա, այլ փետրվարի վերջին: Չէ՞ որ ակնհայտ է, որ մի ամսվա ընթացքում իշխանությունները չեն կատարի նրա պահանջները և չեն իրականացնի համակարգային բարեփոխումներ: Ըստ ամենայնի, Կարապետյանը մտադիր է սպասել Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարին, որը կարող է ի հայտ բերել նոր ուժի Հայաստանի քաղաքական տարածությունում: Կամ էլ ի հայտ չի բերի, և այդ ժամանակ պարզ կդառնա, որ ներկայիս իշխանությունները լուրջ մրցակից չեն ունենա:
Ամեն դեպքում, Տիգրան Կարապետյանը հայտարարում է, որ եթե «մինչև փետրվարի 28-ը իշխանությունները չգնան զիջումների, մենք կհայտարարենք արտահերթ ընտրություններ և կասենք «ոչ» այս իշխանություններին»:
Ճիշտ է, նա չի պարզաբանում, թե ում նկատի ունի «իշխանություն» ասելով: Եթե նախկինում, Քոչարյանի ժամանակ, ոչ ոք չէր կասկածում, թե ով է իշխանությունը Հայաստանում, ապա այժմ կարելի է նկատել այդ հասկացության լղոզվածություն գրեթե ընդհուպ ամորֆ վիճակի: Ո՞վ է իշխանությունը Հայաստանում: Ակնհայտ է, որ կան բազմաթիվ ոլորտներ, որոնք նախագահը չի վերահսկում: Օրինակ, Պետեկամուտների կոմիտեն, որի ղեկավարին չեն համարձակվում հեռացնել, չնայած վարչապետի «դիտողություններին»: Կամ էլ նույն Ծառուկյանը, ում Սերժ Սարգսյանը վերջնագիր է ներկայացնում, իսկ հետո կուսակցությունում նրա տեղակալը հայտարարում է, որ «ՀՀԿ-ն հաշտվել է այն բանի հետ, որ Ծառուկյանը չի հայտարարի նախագահի իր թեկնածուին մինչև խորհրդարանական ընտրությունները»: Իսկ Ծառուկյանը ոչ մեծ կայսրություն է կայսրության մեջ: Կան նաև մի շարք այլ ոլորտներ (հենց նույն օլիգարխները), ովքեր չեն ճանաչում Սերժ Սարգսյանին որպես բացարձակ հեղինակություն:
Այժմ իշխանությունը պահվում է այն բանի վրա, որ նախագահի վարչակազմը անընդհատ տարբեր տեխնոլոգիական մեթոդներ է մտածում, որպեսզի վստահեցնի, որ այս երկրում բոլոր նախաձեռնությունները դուրս են գալիս նախագահից: Տիգրան Կարապետյանը, Ահարոն Ադիբեկյանը, նույնիսկ Համմարբերգը խոսում ու գործում են միայն նախագահի ցուցումներով, ասում են «վստահելի աղբյուրները»: Եվ բոլորին թվում է, որ վարչակազմը «երկար ձեռքեր» ու «երկար ականջներ» ունի: եվ այդ պատճառով ոչ ոք ոչ ոքի չի հավատում:
Նման իրավիճակը կարող է շարունակվել մինչ այն պահը, մինչև մեկ ուրիշը կասի, որ ինքն է իշխանությունը, նույնիսկ սուր կճոճի: Եվ այդ ժամանակ նրա մոտ կհոսեն բոլոր նրանք, ովքեր ուժեղ ձեռքի կարիք ունեն: Գլխավորն այն է, որ այդ «ինչ-որ մեկը» ստացել է աշխարհի հզորների աջակցությունը, և որ իրեն այժմ տեր են համարելու: Եվ այդ ժամանակ կպարզվի, որ ներկա իշխանությունն ինքն իր հետ միայնակ է մնացել:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments:
Post a Comment