Panorama.am. 26-2-2011- Արտագաղթը մտահոգել է Հայաստանի կառավարությանը, և վերջինը արտագաղթի տեմպերը նվազեցնելուն ուղղված ծրագիր է սկսելու իրականացնել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, կառավարությունը աշխատում է այնպես անել, որ արտագաղթի մակարդակը նվազի, և հեռացած քաղաքացիները վերադառնան հայրենիք: «Մեզ մտահոգում է արտագաղթը, և մենք արտագաղթի տեմպերը նվազեցնող ծրագիր ենք հաստատել: Մենք նաև ծրագիր ունենք, որի նպատակն է բարենպաստ միջավայր ստեղծել վերադառնալ ցանկացող մեր հայրենակիցների համար», -հավելել է վարչապետը:
Հեռուստաընկերություններին տված հարցազրույցում վարչապետ Սարգսյանը խոսել է նաև կոռուպցիայի մասին և նկատել, որ հասարակությունը պետք է անհանդուրժող լինի կոռուպցիայի նկատմամբ:
Լրագրողի դիտարկմանը, թե գործարարներն այժմ անորոշ վիճակում են, և եթե նախկինում գումար էին տալիս այս կամ այն պատկան մարմնին բիզնեսի զարգացման համար, ապա այժմ այդ «տուր-առնելիքը» չկա, իսկ գործարարներն իրենց անվստահ են զգում, վարչապետը պատասխանեց. «Դա արդեն իսկ դրական է և պետք է այնպիսի վիճակի գանք, որ կաշառք տվող ու վերցնող մարդիկ իրենց լավ զգան: Դա անցում է, և այդ անցումը անցավ չի կարող լինել»:
Նա ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարությունը ծավալում է երեք ուղղությամբ. Կառավարման համակարգի կատարելագործում, պաշտոնյաների պատասխանատվություն ու թափանցիկ աշխատանքի ապահովում: Գործադիրի ղեկավարի խոսքով, կոռուպցիայի արմատները խորն են, և սոցիալ-տնտեսական վճակում գտնվող երկրներում դրա դեմ պայքարելը շատ դժվար է:

No comments:
Post a Comment