Tert.am. 26-2-2011- Երեկ կարճատև՝ 6-ժամյա աշխատանքային այցով Թուրքիայում էր գտնվում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։
Թուրքական իշխանություններն այդ 6 ժամվա ընթացքում փորձել են հնարավորինս հասկացնել Սարկոզիին, թե ինչքան են «վիրավորված» Ֆրանսիայի նախագահի այցի օրակարգում տեղի ունեցած փոփոխություններից։ Հենց օդանավակայանում պաշտոնական Անկարան Սարկոզիին ցույց տվեց իր դժգոհությունը՝ Ֆրանսիայի նախագահին դիմավորելով փոխարտգործնախարարի և քաղաքապետի մակարդակով։
Սակայն թուրքական իշխանությունների ցասումն իր գագաթնակետին է հասել Սարկոզիին ճանապարհելիս։ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Ֆրանսիայի նախագահին օդանավակայան ուղեկցելիս ցուցադրաբար մաստակ է ծամել։ Իր այս քայլը թուրք քաղաքապետը բացատրել է նրանով, որ Սարկոզին ինքնաթիռից իջնելիս ծամել է, և «պետք էր մեկը, որ համարժեք պատասխան տար Ֆրանսիայի նախագահին»։
Բացի այդ, Մելիհ Գյոքչեքը, ինչպես ինքն է խոստովանել, դեռ վաղուց էր քեն պահում Սարկոզիի նկատմամբ՝ Փարիզում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին մաստակով դիմավորելու համար։
«Ես էլ նրան օդանավակայան ուղեկցելիս սկսեցի մաստակ ծամել։ Պետք էր ինչ–որ մեկը Սարկոզին համարժեք պատասխան տար։ Ըստ իս՝ ես այդ պատասխանը դիվանագիտորեն տվեցի»,– ասել է Անկարայի քաղաքապետը՝ հպարտանալով, որ այդ լուրի հեռարձակվելուց հետո իրեն Twitter սոցիալական ցանցի միջոցով մեծ թվով քաղաքացիներ աջակցություն և շնորհակալություն են հայտնել։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ սառը մթնոլորտում են անցել Սարկոզիի հանդիպումներն Աբդուլլահ Գյուլի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սարկոզիին դիվանագիտական լեզվով հասկացրել էր, որ «եթե նման ձևով եք այցելում, ավելի լավ կլինի՝ չգաք»։ Սակայն Սարկոզին համառեց և եկավ»,– գրում է թուրքական Milliyet օրաթերթը՝ նշելով, որ երեկ Անկարայում Գյուլի և Սարկոզիի միջև շատ կոշտ խոսակցություն է տեղի ունեցել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության առնչությամբ։
Ըստ թուրքական պարբերականի՝ Գյուլը բացասաբար է արձագանքել նաև Սարկոզիի՝ Թուրքիայի հետ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցելու առաջարկությանը։
Ի պատասխան Սարկոզիի այն ցանկությանը, թե «Մենք կարող ենք համագործակցել ատոմակայանների կառուցման հարցում։ Ֆրանսիան 64 ատոմակայան ունի։ Աշխարհում ամենաանվտանգ տեխնոլոգիաները մերն են, և մենք ձեզ առաջարկում ենք անսահմանափակ համագործակցություն», Գյուլը հայտարարել է. «Մենք ի սկզբանե ցանկանում էինք համագործակցել ձեզ հետ այդ ոլորտում, սակայն պարզ դարձավ, որ դա չի կարող լինել՝ ԵՄ անդամակցության հարցում առկա տարաձայնության պատճառով։ Դա խոչընդոտում է երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացմանը։ Եթե այդ խոչընդոտը վերանա, կարող ենք համագործակցել բոլոր բնագավառներում»։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան իր դժգոհությունն էր հայտնել այն բանի կապակցությամբ, որ Սարկոզիի այցի արարողակարգում տեղի էին ունեցել փոփոխություններ։ Նախապես հայտարարվել էր, որ Ֆրանսիայի նախագահը Թուրքիա է այցելելու երկօրյա պաշտոնական այցով, սակայն ավելի ուշ Սարկոզին փոխել է իր մտադրությունը և որոշել Թուրքիայում անցկացնել ընդամենը 6 աշխատանքային ժամ, այն էլ ոչ թե որպես Ֆրանսիայի, այլ՝ G20-ում նախագահող երկրի ղեկավար։

No comments:
Post a Comment