Saturday, February 26, 2011

Միխայիլ Գորբաչով. Բաքվում զորք մտցվեց հայերի կոտորածը կանխելու համար

Panorama.am26-2-2011- Սովետական Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը «Новая неделя» շաբաթաթերթին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե ինչու Խորհրդային Միության վերջին տարիներին երկրի ղեկավարությունը զորք մտցրեց 1989 թ-ին Ֆերգանա, այնուհետև 1990 թ-ին Բաքվու:
«Զորքը կանգնեցրեց Բաքվում տիրող անկարգությունները, որտեղ կոտորում էին հայ բնակչությանը», -այդ առումով նշել է Գորբաչովը:
«Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, խոսելով Հարավային Կովկասի մասին, Գորբաչովն առանձնացնում է երեք երկիր՝ Հայաստան, Ադրբեջան ու Լեռնային Ղարաբաղ: «Ողջ Հարավային Կովկասը՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը կրակի մեջ էին, այդ հանրապետություններում արդեն գործում էին երկրից առանձնացման մեխանիզմներն», - ասել է ԽՍՀՄ ղեկավարը:

Ավելին, Գորբաչովի խոստովանության համաձայն, հակամարտությունների պատճառը դրվել էին դեռևս Ստալինի ու Լենինի ժամանակներից: «Պետությունների բաժանումը ազգային ու տարածքային սկզբունքների հիման վրա բացարձակ սխալ էր նրանց կողմից, ինչն էլ արդյունքում փլուզեց Խորհրդային Միությունը», - ասել է Գորբաչովը:

No comments: