Wednesday, March 2, 2011

Լեւոն Հովսեփյան. Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիան կրկին նոր շահարկումների կդիմի

News.am. 2-3-2011- Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիան կրկին նոր շահարկումների կդիմի, սակայն փաստ է, որ Հայոց ցեղասպանության առնչությամբ Անկարայի դիրքորոշումը չի փոփոխվել։ Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը։
«Ճիշտ է Թուրքիայում կա մտավորականության սերուցք, որը խոսում է Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին,սակայն թուրք հասարակությունը, հակառակը, կարծրատիպային վերաբերմունք
ունի հարցի հանդեպ, ինչը տարատեսակ վախերի հետեւանք է»,- նկատեց թուրքագետը։
Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին՝ Հովսեփյանը նշեց, որ 2011-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո որոշակի քայլեր այս ուղղությամբ կարվեն, ինչպես օրինակ նամակագրություններ, ինչ-ինչ փոխադարձ քայլեր, սակայն էական ակտիվացում գործընթացում դժվար թե գրանցվի։
Նշենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք այնուհետ պետք է վավերացվեին երկրների խորհրդարաններում, սակայն թուրքական կողմի ապակառուցողական մոտեցման եւ եւ առաջ քաշված նախապայմանների պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը:

No comments: