News.am. 2-3-3011- Ցավոք, Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի սպառնալիքի շահարկումը շարունակվում է ոչ միայն Հայաստանի թշնամիների` Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ որոշ քաղաքական ուժերի կողմից, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, թե բոլոր այդ ուժերին թվում է, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին: «Մինչդեռ դա այդպես չէ»,- նկատել է պատգամավորը` հիշեցնելով, որ Ադրբեջանի կողմից հայկական կողմին պարտադրված պատերազմն ավարտվեց հայերի հաղթանակով, չնայած Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը գտնվում էին ծանրագույն վիճակում:
Այդ կապակցությամբ Մելիքյանը նկատել է, որ եթե անգամ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմի 3 միլիարդ դոլար, նա այնուամենայնիվ պարտվելու է: «Մենք չենք ցանկանում նվաճել Բաքուն եւ պատերազմ սանձազերծել, բայց պատերազմի սպառնալիքի դեպքում կկրկնենք մեր սխրանքները»,- ամփոփել է պատգամավորը` հավելելով, որ դա սպառնալիք չէ, այլ միայն նախազգուշացում, որ Ադրբեջանը շուտափույթ ճանաչի Լեռնային Ղարաբաղը:

No comments:
Post a Comment