«Լրագիր» 28-2-2011- Կարծես թե ցանկացած քաղաքական և ոչ միայն քաղաքական ուժ ձգտում է իշխանության, սակայն հաճախ է պատահում, երբ իշխանությունը “գցած է լինում” փողոցում, սակայն ոչ ոք չի համարձակվում այն վերցնել: Հայաստանում կարծես թե իրավիճակն այդպիսին է:
Այն, որ Հայաստանում գործում է ոչ միայն ոչ էֆեկտիվ, այլ մի տարօրինակ իշխանություն, որի քայլերն անհասկանալի են ոչ միայն հանրության, այլ անգամ իշխող կուսակցության բիզնես-պաշտոնյաների համար: Օրերս Սերժ Սարգսյանի վարչապետի մտքերի անհասկանալի հոսքը վերջնականապես բացահայտեց, որ այս իշխանությունն ադեկվատ չէ ոչ միայն երկրի քաղաքացիների համար, այլ անգամ Սերժ Սարգսյանի իշխանությունը գոնե մոտակա ժամանակահատվածում գոյատևության որևէ հեռանկար ապահովելու առումով:
Քիչ թե շատ սթափ մարդը Սերժ Սարգսյանին կառաջարկեր կառավարության նոր կաբինետ կազմավորել, սակայն երկու հարց է առաջանում.
1. արդյոք դա այլևս ուշացած քայլ չի, ինչպես Եգիպտոսում Մուբարաքի ռեֆորմների մասին արդեն ոչ ոք չէր ցանկանում լսել,
2. արդյոք Սերժ Սարգսյանը ունի՞ նոր կառավարության համար նոր կոնցեպցիա, որը ընդունելի լինի հասարակության համար:
Կարծես թե մոտենում ենք այն հանգրվանին, երբ պարզ է դառնում,որ գործող նախագահը ռեֆորմների համար պահը բաց է թողել: Գործող իշխանությունների հիմնական հույսը արտաքին աջակցությունն է եղել, որը 2003-ին, 2008-ին փրկեց իշխանափոխությունից, սակայն իրավիճակը փոխվում է և պատահական չէր, որ ԱՄՆ դեսպանն իր «հանրային ելույթը» ավարտեց 2009-ին Օբամայի Կահիրեի համալսարանում ունեցած ելույթի մեջբերումով: Հայաստանի և Եգիպտոսի այդ զուգահեռը բացահայտ մեսիջ էր Հայաստանի հանրությանը, իսկ գործող նախագահին կարծես թե այլևս ասելիք չկա:
Քաղաքական փոփոխությունների արտաքին և ներքին բարենպաստ պայմանները Հայաստանի հասարակության առջև խնդիր են դնում. ո՞վ կբարձրացնի գետնին ընկած իշխանությունը և ամենակարևորը, ինչպես և ինչի համար կօգտագործի այն:
Արդյո՞ք Սարգսյանը կցրի Ազգային ժողովը, որը հնարավորություն կտա ժամանակ շահել և լեգիտիմ եղանակով նոր քաղաքական իրավիճակ ստեղծել, թե՞ ԱՄՆ դեսպանը մի բան գիտեր, որ իր ելույթը Եգիպտոսի օրինակով է ավարտել:
ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

No comments:
Post a Comment