«ԱԶԳ», 01-03-2011- Մի քանի օր առաջ ադրբեջանական մամուլում տպագրվել էր զինդատախազ Խանլար Վելիեւի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, թե «Խոջալուի գործով» նախաքննությունն ավարտվել է ս.թ. հունվարին: «Մեղադրանք է առաջադրվել 287 անձի»: Նա անուններ չի հրապարակել: Բայց, դատելով զինդատախազի բնութագրումներից, խոսքը չի վերաբերում Ադրբեջանի այն օրերի իշխանության եւ բանակի հրամանատարության ներկայացուցիչներին: «Խոջալուի ցեղասպանության» պատասխանատվությունը նա բարդում է հայկական ինքնապաշտպանական ջոկատների եւ 366-րդ գնդի մի խումբ սպաների վրա:
Ի հեճուկս Խանլար Վելիեւի, «Ենի Մուսավաթ» թերթի փետրվարի 26-ի համարում տպագրվել է Ղարաբաղյան պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ Նաիլ Նասիբովի հիշողությունների հիման վրա կառուցված մի հետաքրքրական հոդված: Նաիլ Նասիբովը կռվել է Շիրին Միրզաեւի ջոկատում: Խոջալուի դեպքերի օրը նրանց ջոկատը տեղակայված է եղել Աղդամի շրջանի Շիրբաբալի գյուղում:
«Մեր գյուղի մանկապարտեզը դարձրել էին զորանոց,- պատմում է Նասիբովը եւ ավելացնում,- փետրվարի 24-ին ես զորանոցում հերթապահ էի: Իսկ տղաները գնացել էին Շիրին Միրզաեւի շտաբ: Խոջալուի ռացիայի ազդականչը 90 էր: Խոջալուի հետ կապ կարողանում էինք պահել միայն շտաբի միջոցով: 25-ի գիշերվա ժամը 4-ի սահմաններում էր: Մեկ էլ Խոջալուի ուղղությամբ միաժամանակ սկսեցին կրակել: Նախիջեւանիկի, Ասկերանի, Խանքենդիի (Ստեփանակերտի- Վ.Ա.) կողմից դեպի Խոջալու գնդակները թափվում էին անձրեւի պես: Շիրին Միրզաեւը մեզ անմիջապես հավաքեց, ասաց. «Գյուղում ով ինչ զենք ունի, վերցրեք, Խոջալուին օգնության ենք գնում»: Այդ ժամանակ Ռեյը (լրագրող Ռեյ Քյարիմօղլուն-Վ. Ա.) այնտեղ էր: Մենք խմբեր կազմեցինք: Հրամանատարի ցուցումով Շելլիից շարժվեցինք Խոջալուի ուղղությամբ»:
Դեպքերի ականատեսն ու մասնակիցն, այսպիսով, վկայում է, որ Շելլիից իրենց ջոկատը շարժվել է Խոջալուի ուղղությամբ: Այնուհետեւ Նասիբովը հիշում է. «Լուր եկավ, որ Խոջալուի կենդանի մնացած բնակիչների մի մասն անտառի միջով Ավդալ-Գյուլաբլուի, իսկ մնացածը Շելլիի կողմն է փախչում»:
Նա չի վկայում, թե ով էր լուր տվողը, որտեղից էր հայտնի, որ Խոջալուի բնակչության «մի մասը զոհվել է», իսկ կենդանի մնացածները` բաժանվել երկու խմբի, որից մեկը շարժվել է Ավդալ- Գյուլաբլուի, մյուսը` Շելլիի ուղղությամբ: Ուշադրության է արժանի, որ մինչ այդ նա ասել է, որ իրենք Խոջալուի հետ կարողանում էին կապվել միայն Շիրին Միրզաեւի շտաբից: Հնարավոր է, որ ստացիոնար ռացիայից բացի թե՛ Խոջալուի «պաշտպանները», թե՛ Աղդամի շրջանում տեղաբաշխված ջոկատների հրամանատարությունն ունեցել են նաեւ կապի շարժական միջոցներ եւ իրար հետ կարողացել են տեղեկատվություն փոխանակել: Նասիբովի վկայությունը չափազանց ուշագրավ է այն առումով, որ նրանք «Խոջալուին օգնության գնալու» ճանապարհին արդեն տեղյակ են եղել խաղաղ բնակչության տեղաշարժի երկու երթուղիների մասին: Պաշտոնական քարոզչությունը, մինչդեռ, շարունակաբար պնդում է, որ Խոջալուի բնակիչներն են Աղդամ հասցրել «քաղաքը գրավելու եւ հարյուրավոր զոհվածների մասին լուրերը»:
Հետեւենք Նասիբովի հուշերին. «Երբ մենք այնտեղ հասանք, լույսը բացվում էր: Բայց արդեն երկու ժամ կլիներ, ինչ հայերը Խոջալուի մարդկանց կոտորել էին: Շելլիի մոտ «Գանլը գայա» անունով Գարագայա ժայռ կա: Այդ բարձունքը հայերը գրավել էին: Խոջալուի բնակիչները, որպեսզի փրկվեն, երկու ժայռերի արանքով էին ուզեցել անցնել: Բայց հայերը բարձունքին գնդացիր էին դրել եւ մարդկանց խոտի պես հնձել»:
Ըստ ադրբեջանական քարոզչության, «Խոջալուի խաղաղ բնակչությունը ծուղակի մեջ է ընկել Նախիջեւանիկ գյուղի մոտ»: Նասիբովն, այնինչ, խոսում է Շելլիին մերձական երկու ժայռերի միջակայքում «մարդկանց խոտի պես հնձելու» մասին: Ընդ որում, նախապես նա ասում է, որ երբ իրենք տեղ են հասել, ամեն ինչ ավարտված է եղել: Բայց հետեւենք նրա խոսքին. «Ես, Յաշարը եւ Ջանփոլադը հակագրոհով «Գանլը գայա»-ի հայերի դիրքը գրավեցինք: Յաշարը խփվեց, Ջանփոլադը վիրավորվեց: Հայերը մի ճանապարհ էին թողել, իբր թե այդտեղից կարելի է փախչելով փրկվել: Բայց Խոջալուի բնակիչներն այդտեղով անցնելիս հայերը նրանց կոտորել են: Հավատացեք. ձեռքերիս ավտոմատ կար, բայց կրակել չէինք կարող: Քանի որ Խոջալուի բնակիչների եւ թշնամու զինվորների միջեւ տարածությունը շատ փոքր էր: Վախենում էինք, որ մերոնց կխփենք»:
Նասիբովն, այսպիսով, փաստում է, որ Շիրին Միրզաեւի ջոկատը «հանդիպել է թշնամու զինվորների»: Ավելին, նրանց հաջողվել է «Գանլը գայա»-ի դիրքը գրավել: Իսկ դիրքն առանց մարտի գրավել անհնար է: Ըստ էության, այդ ջոկատը հարձակվել է Շելլիի մերձակա բարձունքներում ամրացած` ԼՂ ԻՈՒ դիրքապահ մարտիկների վրա: Նասիբովը շարունակում է. «Որոշ ժամանակ անց «Գաթիր Մամեդ» անունով հայտնի Յաղուբ Ռզաեւի ջոկատը նույնպես օգնության եկավ: Ես վիրավոր տղաներին թողեցի եւ միացա Յաղուբի խմբին, սկսեցինք առաջ գնալ»:
Խոջալուից դուրս եկած խաղաղ մարդկանց «օգնության հասնելու» հանձնարարությամբ տեղ հասած ջոկատն ինչո՞ւ պիտի օգնական ուժ ստանար եւ «առաջ շարժվեր», եթե, ինչպես Նասիբովն է պատմում, արդեն իսկ հանդիպել էր նրանց: Այս հարցն իրեն տալի՞ս է Ադրբեջանի զինդատախազը: Իհարկե` ոչ: Իսկ Նասիբովը պարզապես զարմացնում է. «Այդ ժամանակ (երբ իրենք առաջ էին շարժվել- Վ. Ա.) գերի վերցրած խոջալուցիների մոտ ԲՌԴՄ եւ ԲՏՌ եկավ: Հայերն սկսեցին ջահել տղաներին եւ աղջիկներին ԲՌԴՄ-ի մեջ հավաքել»:
Սա արդեն ակնհայտ կեղծիք է: Հայերը Խոջալուի բնակիչներին չէի՞ն կարող գերի վերցնել հենց տեղում` փակելով նահանջի բոլոր ճանապարհները: Ի՞նչ իմաստ ուներ` մարդկանց բաց թողնել մարդասիրական միջանցքով, թույլ տալ, որ նրանք հասնեն մինչեւ Շելլիի մատույցները, գրեթե` Աղդամ եւ այնտեղ նոր գերեվարել նրանց:
«Յաղուբ Ռզաեւի Ջանփոլադ որդին տանկով էր: Երբ տեսավ, որ մերոնց գերի են տանում, տանկով Ասկերանի ուղղությամբ գնացող հայերի ԲՏՌ-ի ճանապարհը կտրելու գնաց: Ուզում էր այդպես գերիներին ազատել: Քանի որ եթե կրակեր, գերիները նույնպես կզոհվեին: Հայերի ԲՏՌ-ը, տեսնելով, որ արանքից դուրս գալ չի կարող, շրջվեց դեպի Նախիջեւանիկ: Ջանփոլադը դարձյալ նրանից ձեռք չէր քաշում: Բայց հայերի տեխնիկան հետ դարձավ եւ կրակ բացեց: Ջանփոլադի ԲՏՌ-ը խփեցին, եւ նա այնտեղ զոհվեց: Գերիներով երկրորդ զրահատեխնիկան` ԲՌԴՄ-ը գնաց Խոջալուի ուղղությամբ: Մենք, քիչ ուժ ունենալով, կռվում էինք հայերի դեմ: Բայց Խոջալուի բնակիչներին փրկելու համար ուժ չունեինք: Հետո էլ, զգուշանալով, որ կարող ենք կրակել մերոնց վրա, չէինք կարող Խոջալուի բնակիչների ուղղությամբ կրակել»,- դեպքերի «շարունակությունն» այսպես է շարադրում Նասիբովը:
Զինվորական գործից քիչ թե շատ գլուխ հանող ամեն ոք կասի, որ ԲՏՌ-ով կամ ԲՌԴՄ-ով գերիներ անհնար է տեղափոխել: Երկրորդ, եթե հայ դիրքապահներն ունենային զրահատեխնիկա, ապա Շիրին Միրզաեւի ջոկատին չէր հաջողվի գրավել «Գանլը գայա»-ի բարձունքը: Այդ ամենը նա ասում է, որպեսզի արդարացնի ադրբեջանական կողմից զրահատեխնիկայի ներկայությունն այնտեղ, որտեղ, ըստ էության, խնդիր պետք է դրված լիներ ոչ թե «հայերից դիրքեր գրավելու» անվան տակ մարտ սադրել, այլ` միայն օգնել Խոջալուի բնակիչներին:
Նասիբովի մյուս պատմածներն իր վիրավորվելու, անգիտակից վիճակում Աղդամ հասնելու եւ այլնի մասին որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում: Գլխավորն այն է, որ ադրբեջանցի նախկին գրոհայինը խոստովանում է, որ փետրվարի 25-ի գիշերն Աղդամի շրջանից Խոջալուի խաղաղ բնակչության համար թողնված մարդասիրական միջանցքի ուղղությամբ, նախապես իմանալով երթուղին, զինված ջոկատներ են շարժվել: Նա ավելին չի էլ ասի: Քանի որ այդ դեպքում ստիպված պիտի լինի նաեւ խոստովանել այն, ինչ այսքան տարի պնդում է հայկական կողմը` Խոջալուի խաղաղ բնակչության շրջանում եթե զոհեր եղել են, ապա նրանք դարձել են ադրբեջանական զինված ջոկատների կրակի թիրախ: Նասիբովի խոսքը դա հաստատում է:
Ուշադրության է արժանի եւս մի հանգամանք. Խոջալուի մասին որեւէ տեղեկատվության տիրապետողներից շատերը հետագայում արտառոց հանգամանքներում զոհվել են:
1992թ. հունիսի 18-ին, ծառայողական գործուղմամբ Բաքվից զորամաս վերադարձող Շիրին Միրզաեւը զոհվել է Գարալար գյուղի մոտ` ճանապարհին տեղադրած ականի պայթյունից: Խոսքը նույն Շիրին Միրզաեւի մասին է, որի ջոկատը 1992թ. փետրվարի 25-ին Շելլիից շարժվել է Խոջալուի ուղղությամբ:
Դրանից մեկ շաբաթ առաջ, դիրքերն ստուգելուց հետո հետդարձի ճանապարհին ականի վրա պայթել է Ալլահվերդի Բաղիրովի մեքենան: Նա եւ վարորդը զոհվել են: Բաղիրովը մեկն էր Խոջալուին «օգնության շտապողներից»:
1992թ. դեկտեմբերին ձերբակալվել է Նասիբովի պատմության մեջ հիշատակված` «Գաթիր Մամեդ» կեղծանունով հայտնի Յաղուբ Ռզաեւը: Պահվել է Բաքվի Բայիլի բանտում: Դա Ադրբեջանի ԱԱ նախարարության բանտն է: Գործը, սակայն, դատարան չի հասել. Ռզաեւը բանտում «հանկարծամահ է եղել»:
1992թ. հունիսի 15-ին Նախիջեւանիկի մոտ զոհվել է հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաեւը: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա DPA գործակալությանը տված հարցազրույցում կասկածել է, որ «Խոջալուի ողբերգության» մասին իր եւ հետագայում նկարահանված կադրերի տարբերությունն ահռելի է:
Եվ, վերջապես, Ռեյ Քյարիմօղլուն, որ դեպքի օրն արդեն եղել է Աղդամի շրջանի հատկապես այն ջոկատներից մեկում, որը «պիտի օգնության գնար Խոջալուին», լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւի մասին ասել է. «Նա վաստակել է ոչ պակաս, քան տասը տարի, իսկ ավելի լավ կլինի, որ բանտում մեռնի»: Ինչո՞ւ:
Քանի որ Ֆաթուլլաեւը կասկածել է Խոջալուի «ողբերգության» պաշտոնական վարկածին:
Որեւէ բան չի՞ ասում դա: Այսքան «պատահականությունները» պատահակա՞ն են: Ցանկալի է, որ Ադրբեջանի զինդատախազությունը քննության առնի այն հանգամանքը, թե ինչո՞ւ Խոջալուի դեպքերի հետ կապ ունեցող հայտնի մարդիկ կա՛մ զոհվել են, կա՛մ բանտում սպանվել, կա՛մ ներկայումս պատիժ են կրում:
Հ.Գ. Զոհված Չիգիզ Մուստաֆաեւը, Ալլահվերդի Բաղիրովը, Շիրին Միրզաեւը եւ այս պատմության մեջ միայն մեկ անգամ հիշված Ջանփոլադ Ռզաեւը հետմահու արժանացել են Ադրբեջանի ազգային հերոսի կոչման: Նույն պատվին է արժանացել նաեւ Խոջալուի «պաշտպանության կազմակերպիչ» Ալիֆ Հաջիեւը, որի պաշտոնական կենսագրականում ասված է, որ «նահանջից առաջ պայթեցրել է օդանավակայանի դիսպետչերականը, որպեսզի թշնամու ձեռքը չընկնեն կարեւոր նշանակության փաստաթղթերը»:
Չգործող օդանավակայանի դիսպետչերականում «պետական կարեւորության» ի՞նչ «փաստաթղթեր» կարող էին լինել: Իրականում Հաջիեւը պայթեցրել եւ հրկիզել է օդանավակայանն ամբողջությամբ: Իսկ «Մեմորիալն» ադրբեջանցիների վկայությունների հիման վրա արձանագրել է, որ «գրոհի գիշերը հատկապես օդանավակայանին մոտ գտնվող տներում հրդեհ է բռնկվել` առաջացնելով խուճապ»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments:
Post a Comment