Saturday, March 19, 2011

Սիրիայի իշխանությունները կրակել են խաղաղ ցուցարարների վրա

Tert.am. 19-3-2011- Սիրիայի իշխանությունները մարտի 18-ին ցրել են երկրի հարավում ընկած Դարաա քաղաքի խաղաղ ցույցը։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ամբոխի վրա կրակել են մարտական փամփուշտներով, արդյունքում զոհվել է ակցիայի երեք մասնակից։ Ցույցը ցրելու համար օգտագործվել են նաև ուղղաթիռներ։
Ցուցարարները դեմ են հանդես եկել երկիրը գրեթե կես դար կառավարող Բաաս կուսակցությանը՝ պահանջելով քաղաքական ազատություններ և պայքար կոռուպցիայի դեմ։
Ցույցը սկսվել է ուրբաթօրյա աղոթքից հետո, դրան մասնակցել է Դարաայի 3000-4000 բնակիչ։
Ավելի փոքր ակցիաներ են տեղի ունեցել Սիրիայի ևս երկու քաղաքներում` Հոմսում և Բանիասում։
Agence France-Presse-ը իր հերթին նշում է, որ Սիրիայի անվտանգության ուժերի և ցուցարարեների միջև բախումների հետևանքով զոհվել է 4 մարդ, հարյուրավորները վիրավորվել են։
Սիրիայում կատարված դեպքերի սուր քննադատությամբ արդեն հանդես է եկել ԱՄՆ-ը։ Ազգային անվտանգության խորհուրդը կոչ է արել Սիրիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել մեղավորեներին և չարգելել խաղաղ ցույցերը։
2011թ. փետրվարին հաղորդվում էր, որ համացանցում, մասնավորապես սոցիալական կայքերում, արշավ է սկսվել՝ Թունիսի և Եգիպտոսի օրինակով Սիրիայում նույնպես ցույցեր կազմակերպելու կոչերով։

No comments: