Tuesday, March 1, 2011

Եգիպտոսի դեսպան. Մեր վերաբերմունքը ՀՀ-ի և ԼՂ-ի հանդեպ չի փոխվել

Diplomat.am. 28-2-2011- Հայաստանում Եգիպտոսի դեսպան Վահիդ Գալալի կարծիքով, Եգիպտոսի հեղափոխությունը չպետք է ազդի երկրի արտաքին քաղաքականության վրա` մասնավորապես, Հայաստանի և ղարաբաղյան խնդրի վերաբերյալ:
«Եգիպտոսում հեղափոխությունը տեղի է ունեցել ներքին քաղաքականության պատճառով, այլ ոչ թե արտաքին, և կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը չի փոխվի», - հայտարարել է նա:
Դեսպանը հավելել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա են ուժեղ պատմական և մշակութային կապեր և այժմ գլխավոր նպատակը երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդումն է: Գալալը մասնավորապես կոչ է արել հայ զբոսաշրջիկներին իրենց հանգիստն անցկացնել Եգիպտոսում` հավաստիացնելով, որ իրավիճակն այնտեղ հիմա կայուն է և լիովին անվտանգ` հատկապես Հուրգադա և Շարմ էլ Շեյխ առողջարանային քաղաքներում:

Դեսպանի խոսքերով, չի փոխվի Եգիպտոսի քաղաքականությունը նաև ԱՄՆ-ի նկատմամբ, քանի որ ամերիկա-եգիպտական հարաբերությունները փոխշահավետ են: Նա նաև ընդգծել է, որ Եգիպտոսի ներկայիս ղեկավարությունն արդեն հայտարարել է բոլոր միջազգային պարտավորություններին հավատարիմ լինելու մասին:

No comments: