«ԱԶԳ», 01-03-2011- Ինձ հաճախ են հարցնումՙ վերջիվերջո Սումգայիթում քանի՞ հայ է սպանվել 1988 թ. փետրվարին: Ճշգրիտ թիվը մենք մինչեւ հիմա չենք պարզել: Բայց... Եկեք վերհիշենք 1988 թ. մարտի առաջին օրերը: Առաջին փախստականները Սումգայիթից: Հայաստանի գրողների միությունում, ինչպես ասում ենՙ ասեղ գցելու տեղ չկար: Սարսափած ծերեր, կանայք, երեխաներ, լաց... Պատմում էին սպանությունների, ծեծի ու ջարդերի եւ բռնաբարությունների մասին: Մեկը մյուսից սարսափելի պատմություններ, մարդկանց ողջ-ողջ այրել են խարույկի վրա, կույտերով դիակներ են լցրել փոսը եւ ծածկել հողի տակ, լցրել են ծովը, ծննդատանն են երեխաներ սպանել: Այդ բոլորն իրականացրել են Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, մի քանի օրվա ընթացքում, ողջ քաղաքով մեկ: Իսկ պաշտոնական աղբյուրները շարունակում էին պնդել, որ սպանվել է տարբեր ազգությունների 32 մարդ, որոնցից 26-ըՙ հայ:
«Սումգայիթն» իրենց աչքով տեսածները զարմանում էին պաշտոնական հաղորդումներից. «32 մա՞րդ է զոհվել, սո՛ւտ է»: Եվ անվանում էին թվեր, հարյուրավոր եւ նույնիսկ հազար: Անվանում էին կոնկրետ զոհվածների անուններ եւ կազմում ցուցակներ: Շրջանառության մեջ էին տարբեր ցուցակներ, որոնցում ոչ բոլոր սպանվածներն էին նշվում իրենց անուններով: Նշվում էին նաեւ բարեկամական կապերովՙ այսինչի աղջիկը, այսինչի կինը, այսինչի հարսը: Մեր արխիվում կան զոհերի տարբեր թվաքանակներով բազմաթիվ ցուցակներ: Նրանց մեջ կա մեկը, որում սպանված հայերի թիվը 94 է, եւ որն էլ ընդունեցինք որպես հիմք աշխատելու համար: Մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ միեւնույն ցուցակում նույն մարդու մասին տվյալները նշվում են մի քանի անգամ: Օրինակՙ Ավագյան Լոլայի մասին ցուցակում, բացի իր անուն-ազգանունով նշումից, այլ համարների տակ նաեւ նշված էին (տարբեր ականատեսների վկայությամբ). «Սոկրատի հարսը», «Ձյուդոիստ Սաշայի կինը», «N11 դպրոցի ուսուցչուհի Գրետա Անդրեասյանի աղջիկը», «Մոսկվաբնակ Շանի Մանվելյանի եղբոր աղջիկը»: Ցուցակներում լինում էին նաեւ ականատեսների տեսած «սպանվածներ», որոնք, սակայն, կիսամեռ ու անգիտակից վիճակում հասցվել էին հիվանդանոց, որտեղ երկարատեւ բուժումից հետո ապաքինվել ու ողջ են մնացել: Նրանցից էինՙ Ավագյան Ալեքսանդրը, Ադամյան Հրանտը, Գրիգորյան Չերքիզը եւ շատ ուրիշներ:
Այսպիսով, ճշտելով եւ ցուցակից հանելով բոլոր ավելորդ տվյալները, ինչպես նաեւ վերջնականապես չճշտված տվյալները, ստացանք սպանված հայերի հետեւյալ ոչ լրիվ (առանց չճշտված անունների) ցուցակը.
1. Առաքելյան Արտաշ
2. Առուշանյան Ռազմելա
3. Առուշանյան Վլադիմիր
4. Ավագյան Լոլա
5. Ավագյան Յուրա
6. Ավանեսյան Ալբերտ
7. Ավանեսյան Վալերի
8. Արամյան Արթուր
9. Արամյան Արմո
10. Բաբայան Արշակ
11. Բաբայան Ելենա
12. Գրիգորյան Էմմա
13. Դանիելյան Նիկոլայ
14. Դանիելյան Սեդա
15. Թովմասյան Ռաֆիկ
16. Համբարձումյան Միքայել
17. Ղամբարյան Ալեքսանդր
18. Մարտիրոսյան Գարրի
19. Մելքումյան Էդուարդ
20. Մելքումյան Իգոր
21. Մելքումյան Իրինա
22. Մելքումյան Ռայիսա
23. Մելքումյան Սողոմոն
24. Մելքումյան Փիրուզա
25. Մեհտիեւա Թամարա
26. Մովսեսովա Հերսիլիա
27. Սահյան Արուսյակ
28. Սարգսյան Շահեն
29. Սաֆարյան Լավրենտի
30. Վարդանյան Նատալյա
31. Տրդատով (Տրդատյան) Գաբրիել
Իսկ այժմ, հաշվի առնելով հանրապետության դպրոցական դասագրքերում տեղ գտած պաշտոնական կեղծիքըՙ «ըստ պաշտոնական տվյալների, Սումգայիթում սպանվել է 27 հայ», ցանկանում եմ ընթերցողների (հատկապեսՙ դասագրքերի հեղինակների) ուշադրությունը հրավիրել պաշտոնական հաղորդագրությունների վրա: Հիշենք ՏԱՍՍ-ի հաղորդագրությունները Սումգայիթում սպանվածների մասինՙ «Իզվեստիա» թերթում:
1988 թ. մարտի 3-ին. «Հաստատված է, որ հանցավոր գործողություններից զոհվել է 32 մարդ»:
1988 թ. մարտի 6-ին. «Նրանց ձեռքով սպանվել է 31 մարդ»:
1988 թ. մարտի 26-ին. «Հաստատված է, որ հանցավոր գործողություններից զոհվել է 32 մարդ»:
Հիշենք, որ մարտի 3-ից 4-ի գիշերը Բաքվի հիվանդանոցում ծանր վնասվածքներից մահացել է Տրդատով (Տրդատյան) Գաբրիելը, որն այնտեղ էր հասցվել Սումգայիթիցՙ իր տանը հանցագործ խմբի դեմ պայքարում վիրավորվելուց հետո: Դա նշանակում է, որ մարտի 3-ի հաղորդագրության 32-ի (6 ադրբեջանցի եւ 26 հայ) մեջ Տրդատով Գաբրիելը չէր կարող ընդգրկված լինել եւ հաջորդՙ մարտի 6-ի հաղորդագրության մեջ զոհերի թիվը նախորդ հայտնած թվից մեծ պետք է լիներ, այլ ոչ թե 31: Ըստ երեւույթին, ԽՍՀՄ դատախազության քննչական հատուկ խումբը, որը վարում էր սումգայիթյան գործի հետաքննությունը, «հատուկ» առաջադրանք էր կատարում:
Հիշենք «Դիրքորոշում» («Պոզիցիա») հեռուստահաղորդման մեջ Բորովիկի խոսքը, թե «սկզբում հայտնել են 31, հետո եւս մեկը մահացավ», ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսեւը պատասխանեց. «Այո, հիվանդանոցում մահացավ մի կին եւ դարձավ 32»: Նրանցից 26-ըՙ հայ, իսկ 6-ըՙ ադրբեջանցի»: Քանի որ մեզ հայտնիՙ ցուցակում նշված կանանցից միայն Էմմա Գրիգորյանն է մահացել (ավելի ճիշտՙ բժիշկների ձեռքով սպանվել) հիվանդանոցում եւ այն էլՙ փետրվարի 29-ին, ապա կարելի է ենթադրել, որ Կատուսեւը նկատի ուներ բոլորովին ուրիշ կնոջ, որը չկա մեր ցուցակում: Հիշենք եւս մեկինՙ Ռազմելա Առուշանյանին, որը նույնպես չկար եւ չէր կարող լինել պաշտոնական թվիՙ 26-ի մեջ, որովհետեւ նա հայտարարված էր անհայտ կորած: Ահա այդ հայտարարության տեքստը. «28.02.88 թ. ժ. 24-ի մոտ խողովակագլանման գործարանի կենտրոնական մուտքից դուրս է եկել քաղ. Ռազմելա Աթանեսի Առուշանյանը, 1939 թ. ծնված, անհայտ կորել է: Վերջին անգամ նրան տեսել են մերկՙ խժդժություններ իրականացնող անձանց խմբի մեջ, Խաղաղության փողոցի վրա երկաթուղու անցման շրջանում»: Հայտարարությունը ստորագրել են քննիչներ Ս. Ե. Պավլովսկին եւ Ա. Ն. Կոզլովսկին:
Կարելի է ենթադրել, որ պաշտոնական հայտարարված «26»-ի մեջ հաշվի չէր առնված նաեւ Լավրենտի Լիպարիտի Սաֆարյանը, մոտ 35 տարեկան, որն ապրում էր Բաքվում եւ աշխատում Սումգայիթում: Նրան սպանել են ջարդերի օրերին աշխատանքի վայրում:
Նշված եւ էլի մի շարք ուրիշ փաստերի առկայության պայմաններում մենք չենք կարող հավատալ նաեւ այն պաշտոնական հայտարարություններին, որ զոհվածների մեջ երեխաներ չկան: Մենք ավելի համոզիչ հիմքեր ունենք հավատալու ռուս գիտնականներին, որոնք գրել են. «Մենք գիտենք, որ տուժել են ե՛ւ երեխաներ, ե՛ւ կանայք» («Իզվեստիա», 25.03.88): Ահա այդ համոզիչ հիմքեր հանդիսացող վկայություններից մի քանիսը:
Ըստ ականատեսների վկայությունների, մի քանի ամսական մի ծծկեր երեխա մահացել է Ս. Վուրղունի անվան ակումբի շենքում, ուր խորհրդային զորքերն էվակուացրել էին Սումգայիթի հայ բնակչության մի մասին: Երեխան մահացել է քաղաքացի Զավեն Բադասյանի ձեռքերի վրա: Մարմնի վրա վերքեր ու վնասվածքներ չեն եղել, սակայն սկզբնական շրջանում տիրող քաոսը, հակասանիտարական, բուժօգնության իսպառ բացակայությունը թույլ են տալիս երեխային համարել սումգայիթյան ողբերգության զոհ: Իհարկե, այս փաստի վերաբերյալ լրացուցիչ հարցեր են առաջացել, որոնց պատասխանն առայժմ մեզ անհայտ է: Իսկ ովքե՞ր են երեխայի ծնողները, արդյո՞ք նրանք էլ չեն սպանվել: Երեխայի մահվան մասին այս տեղեկությունը հրապարակվել է 1989 եւ 1990 թթ. հարյուր հազարավոր տպաքանակով տպագրված «Сумгаит... геноцид... гласность» գրքում, եւ ոչ մի պաշտոնական հերքում այդ փաստի վերաբերյալ չի եղել: Իսկ ահա Արտեմ Գրիգորյանի ընտանիքի անդամների սպանության մասին տեղեկության պաշտոնական «հերքումը» չի ուշացել. Կատասեւի ներկայացրած այդ «հերքումը» հրապարակվել է «Իզվեստիա» թերթում 1988 թ. օգոստոսի 20-ին, որի պատասխան հերքումը մենք ներկայացրել ենք վերը նշվածՙ «Сумгаит... геноцид... гласность» գրքում:
Սումգայիթում սպանված Ա. Ղամբարյանի որդինՙ Ռ. Ղամբարյանը վկայում է. «Փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը, երբ հորս դիակը տեղափոխել են Սումգայիթի դիարան, մենքՙ ես, եղբայրս եւ մեզ ուղեկցող դատախազության երկու աշխատակիցներ, այլ դիակների մեջ տեսել ենք մոտ 10-12 տարեկան երեխայի այրված դիակ» (տեսՙ «Сумгаит... геноцид... гласность», 1989, էջ 54):
Ազգությամբ լեհուհի Լիդիա Վլադիմիրի Ռիսովան պատմում է. «Իմ աղջիկը Օլյան, տեսել է, թե ինչպես մի երեխայի նետել են խարույկի մեջ: Նա վազելով տուն է եկել արցունքոտ աչքերով»:
Կան նաեւ տեղեկություններ Սումգայիթի ծննդատան սպանությունների մասին: Այդ մասին մենք հրապարակել ենք Իրինա Միքայելի Աղասյանի եւ Հովհաննես Վլադիմիրի Խաչատրյանի պատմած տվյալները (տեսՙ «Сумгаит... геноцид... гласность», էջ 54-55): Ասվածին ավելացնենք եւս երկու վկայություն, որոնց հեղինակների տվյալները մեզ հիմք են տալիս պնդելու, որ Սումգայիթում սպանվել են 100-ից ավելի հայեր:
Գալինա (Գեղեցիկ) Բախշիի Քոչարյանը, որը Սումգայիթի N 11 ԲՇԳ-ի նախկին պետն էր, եւ որի սկեսրոջըՙ Փիրուզա Սելքումյանին սպանել են, պատմում է. «Երբ մտա դիարան, տեսա ահագին շատ դիակներ: Ո՛չ 32 եւ ո՛չ էլ 40, այլ շատ ավելին: Ինձ ցույց տվեցին ցուցակ, որպեսզի ես ճանաչեմ մարդկանց, որովհետեւ այստեղ ապրում եմ վաղուց եւ ճանաչում եմ շատերին: Ցուցակը մի քանի էջի վրա էր: Ցուցակում կրկնակի համարակալում կար: Շատ լավ հիշում եմՙ սկեսուրս 155-րդ համարն էր, իսկ դիմացըՙ 31»:
Կարծումՙ այստեղ երկու կարծիք լինել չի կարող. դա սպանվածների իրական ցուցակն էր, որի մեջ Գ. Քոչարյանի սկեսուր Փ. Մելքումյանը 155-րդ համարն էր, իսկ երկրորդ համարակալումը համապատասխանել է այն դիակներին, որոնց հարազատները եղել էին դիարանում եւ ճանաչել են հարազատներին: Ըստ երեւույթին, հայտարարված 32 թիվն էլ հենց համապատասխանել է ճանաչված դիակների թվին:
Դիակների քանակի վերաբերյալ եռանիշ թիվ է հայտնել նաեւ սպանված Լոլա Ավագյանի հայրըՙ Պավել Մանվելյանը, որն ասել է, որ ինքը եղել է երեք դիարաններումՙ Սումգայիթում, Բաքվում, Մարդաքյանում, եւ իր աղջկա դին գտել է Մարդաքյանում: Նա 71 համարն էր չճանաչված դիակների մեջ: Պ. Մանվելյանը Մոսկվայում ցուցմունք է տվել ու ստորագրել: Եվ իր ցուցմունքում նշել է, որ 3 դիարաններում նա տեսել է 100-ից ավելի դիակ: Այս պատմությունից կարելի է ենթադրել, որ Սումգայիթի դիարանում տեղ չլինելու պատճառով սպանվածների մի մասին բաշխել են Բաքվի եւ Մարդաքյանի դիարաններում:
Ի վերջո, նույնն են հաստատում նաեւ մեր ձեռքի տակ եղած զոհվածների մահվան բժշկական վկայականների տվյալները: Մահվան վկայականների մեջ ամենափոքր համարը Իրինա Մելքումյանինն էՙ 73, իսկ ամենամեծ համարըՙ Իգոր Մելքումյանինըՙ 187: Երկու վկայականներն էլ տրված են Սումգայիթում, միեւնույն օրըՙ 1988 թ. մարտի 5-ին: Հաշվի առնելով այն ժամանակ երկրի դիարաններում գրանցման ընդհանուր կարգը (համարների հաշվարկը կատարվում էր յուրաքանչյուր տարվա սկզբից), կարող ենք ասել, որ Սումգայիթում երկու ամսվա ընթացքում, մինչեւ ջարդի օրերը մահացել է 73-ից քիչ մարդ, որը նշանակում էՙ օրը մոտ երկու մարդ: Իսկ ջարդի օրերին մահացածների թիվը կլինի առնվազնՙ 187-72, այսինքնՙ 115: Այդ օրերի բնական մահերի թիվը հանելուց հետո էլ սպանվածների թիվը կլինի 100-ից ավելի:
Սումգայիթում 1988 թ. փետրվարի վերջին օրերին իրականացված հայերի ցեղասպանության զոհերի թվի վերաբերյալ առայժմ այսքանը: Լրացուցիչ տվյալներ ունենալու դեպքում կհրապարակենք հետագայում:
ՀՐԱՅՐ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

No comments:
Post a Comment