«ԱԶԳ», 01-03-2011- «Կարո՞ղ եք գոնե մեկ տարբերություն նշել Լեռային Ղարաբաղի եւ Կոսովոյի հակամարտությունների միջեւ: Եթե նման տարբերություններ չկան, ինչո՞ւ է միջազգային հանրությունը ճանաչում Կոսովոյի ինքնորոշումը, իսկ Ղարաբաղինը` ոչ: Մի՞թե օրենքի եւ պատմական արդարության առաջ բոլոր ժողովուրդները հավասար չեն», ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Ազգ» օրաթերթի հարցին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ասաց, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է եւ իր բնույթով եզակի:
Դեսպանի ներկայացմամբ` Կոսովոն գտնվում է ՄԱԿ-ի պաշտպանության ներքո, իսկ ԼՂ-ն` ոչ: «Այդ երկու հակամարտությունները տարբեր են: Ես ուզում եմ ասել, որ ամեն մի հակամարտություն, ամեն մի բանակցություն առանձնահատուկ են` ելնելով պատմական առանձահատկություններից, ի հայտ գալուց եւ այլն: Բանակցողների համար առավել կարեւոր է այն, որ պետք չէ ֆիքսվել այն բանի վրա, թե այս խմդիրը շատ նման է Կոսովոյին, պետք է վերցնել Կոսովոյի մոդելը: Դա իրական խնդրից ուշադրությունը շեղում է: Պետք չէ համեմատել ԼՂ-ի ու Կոսովոյի հակամարտությունները», ասաց դեսպանը:
Յովանովիչի կարծիքով` ԼՂ խնդիրը միայն քաղաքական լուծում կարող է ունենալ, ճիշտ ուղին բանակցությունն է: «Բանակցություններ, որի պարագայում կլինեն փոխզիջումներ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդի կողմից: Եթե երկու երկրները չկարողանան պաշտպանել լուծումը, ապա դա չի կարող տեւական լինել»:
Դեսպանի գնահատմամբ` լուծման այդ տարբերակը բխում է Հայաստանի, Ադրբեջանի ու հատկապես ԼՂ ժողովրդի շահերից:
«Թե ինչու հանդիսանալով միջազգային իրավունքի սուբյեկտ, Ադրբեջանը հաճախ է ուժի սպառնալիք կիրառում, սակայն միջազգային հանրության կողմից համարժեք պատասխան երբեք չի ստանում», հարցին էլ պատասխանեց, որ եթե սենյակում Ադրբեջանի որեւէ ներկայացուցիչ ներկա լիներ, ապա նա էլ կասեր, թե Հայաստանն է միջազգային իրավունքի նորմերը խախտում, միջազգային հանրությունն էլ չի պաշտպանում միջազգային իրավունքը:
«Միջազգային հանրությունը փորձում է կամուրջ գտնել կողմերի միջեւ, որպեսզի կարողանանք գնալ դեպի խաղաղ կարգավորում: ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ ակտիվ աշխատում է այդ կամուրջը գտնելու ուղղությամբ: Մենք չենք կարծում, որ այդ խնդիրը կարող է ռազմական լուծում ունենալ: Միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են»:

No comments:
Post a Comment