Tuesday, March 1, 2011

Ամերիկյան զորքերը հնարավոր է Լիբիա մտնեն

Ամերիկյան ռազմական հրամանատարությունը վերախմբավորում է Լիբիայի շուրջ ունեցած ռազմածովային և ռազմաօդային ուժերը: Այդ մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Դևիդ Լեպանը:
«Մեր բաժնի աշխատակիցները ծրագրում են գործողությունները, մշակում իրադարձությունների հնարավոր սցենարներ` դեպքերի ցանկացած զարգացմանը պատրաստ լինելու համար: Ես իրավասու եմ հայտարարել, որ անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ կլինենք»:
Ճիշտ է, Պենտագոնի ներկայացուցիչը չի հայտարարել, որ իրենք պատրաստվում են Լիբիա մտնել, սակայն շատ փորձագետներ այս փաստն ընդունում են իբրև Մուամմար Քադդաֆիին ուղղված ակնարկ` արյունահեղությունը վերացնելու և իշխանությունը հանձնելու համար:

No comments: