HayNews.am. 2-3-2011- Ադրբեջանցի մի երիտասարդ, ով ներկայացել է իբրև Բարատ Աղաև, սրտաճմլիկ նամակ է ուղարկել աշխարհահռչակ ռոք երաժիշտ, Deep Purple խմբի անդամ Յան Գիլանին, նշելով, թե «ինչպիսի ոճիրներ են իրականացրել հայերն ադրբեջանցիների հանդեպ», «օկուպացրել են Ղարաբաղը», «շարունակում են ահաբեկել իրենց»: Իր լիրիկական զեղումներն ավարտելուց հետո Աղաևը խնդրում է Գիլանին «չհավատալ հայկական ստին, այցելել Ադրբեջան», որտեղ նրան բոլորը շատ ուրախ կլինեն:
Աշխարհահռչակ ռոք-երաժիշտը պատասխանել է Աղաևի նամակին` նախ նշելով, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ ռասիզմն ու այլատյացությունը: Նա մեջ է բերել իր երգերից, որտեղ քարոզվում է սեր և խաղաղություն և կոչ է արել ադրբեջանցի երիտասարդին հանդես չգալ նման ծայրահեղ դիրքերից:
«Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ իմ վերաբերմունքին, ես Անգլիայից եմ ծնունդով, սակայն աշխարհում կան վայրեր, որոնք ես համարում եմ իմ հոգևոր տունը: Դրանք բոլոր այն երկրներն են, որտեղ ես ինձ խաղաղ և հանգիստ եմ զգում` Լեհաստանը, Ռուսաստանը, Թաիլանդը, և, ինչու ոչ, Հայաստանը: Ես կարող եմ շարունակել այդ ցանկն ու ամենևին կարիք չունեմ բացատրել որևիցե մեկին, թե ինչու է այդպես»,-ադրբեջանցուն պատասխանել է Գիլանը:

No comments:
Post a Comment