Saturday, April 2, 2011

Քուվեյթն իրանցի 3 դիվանագետի արտաքսում է, իսկ իր դեսպանին` հետ կանչում Թեհրանից

«Քուվեյթում իրանական լրտեսական ցանցի բացահայտումից հետո իրանցի 3 դիվանագետ կարտաքսվեն երկրից, Իրանում Քուվեյթի դեսպանը հետ կկանչվի, իսկ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կկանչենք ԱԳՆ, որպեսզի նրան փոխանցենք մեր բողոքը»,- հայտարարել է Քուվեյթի արտգործնախարար Մոհամմադ Սալեմ Սաբահը:
Այդ մասին հայտնում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը` հղում կատարելով քուվեյթյան «Ալղաբաս» օրաթերթին:
Այդ աղբյուրի փոխանցմամբ` 2 իրանցի և մեկ քուվեյթցի Իրանի օգտին լրտեսություն կատարելու համար ենթարկվել են մահապատժի:
Իրանական կայքը հայտնում է, որ Իրանի ԱԳՆ դիվանագետներից մեկը հերքել է այդ մեղադրանքերը և նշել, որ այն մի կապ չունի Իրանի և Իրանի դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի հետ:


No comments: