News.am. 1-4-2011- Հայաստանը ԼՂՀ-ի ճանաչման գործընթացը պետք է սկսեր Մինսկի գործընթացին զուգահեռ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։
«Մեկը մյուսին չի խանգարում։ Մանավանդ որ Մինսկի գործընթացն ի սկզբանե փակուղային էր»,- նկատեց նախկին նախարարը։ Նրա խոսքով, միակ դրական պահն այն է, որ դեռեւս պահպանվում է տարածքային ստատուս-քվոն։ «Սակայն բարոյապես եւ դիվանագիտորեն մենք կորցնում ենք մեր դիրքերը»,- ընդգծեց Արման Մելիքյանը։
Նրա կարծիքով, Հայաստանը պետք է զբաղվի արտաքին քաղաքականության սրբագրմամբ։ «Մենք պետք է զբաղվենք դրանով՝ ուզենք դա, թե` ոչ։ Ավելի լավ է դա անել սեփական կամքով»։
Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշման որոշակի խստացմանը, Մելիքյանը դրա հետ չհամաձայնեց։ «Արտաքին քաղաքականության գծում որեւէ փոփոխություն չեմ տեսնում։ Այսօր հայտարարությունները պակաս կտրուկ են, վաղը՝ ավելի կտրուկ»,- նկատեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը։

No comments:
Post a Comment