Tert.am. 14-4-2011- Այսօր` ժամը 10:15-ից Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9 մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և ՀՕՊ ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15կմ խորության վրա։
Ինչպես հայտնում են Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից, ադրբեջանական օդուժի կողմից Արցախի օդային սահմանի խախտման դեպք չի արձանագրվել։
ՊԲ հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել են խիստ վերահսկողության տակ։

No comments:
Post a Comment