Saturday, April 2, 2011

Կեսարիայի հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել. մասնակցել է 500 հայ

HayNews.am. 2-4-2011- Կեսարիայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ֆրանսիայից և Միացյալ Նահանգներից ժամանած, ինչպես նաև Կապադովկիայի և թուրքական մի քանի քաղաքներում բնակվող հայեր մասնակցել են պատարագի:
Կեսարիայի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում 500 հայեր մասնակցել են պատարագի, որը մատուցել է տեր Թաթուլը:
Հայ հոգևորականը պատարագից հետո նաև քննադատության է ենթարկել Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում մանկապիղծի կողմից 3 անչափահաս երեխաների բռնաբարության և դաժան սպանության կապակցությամբ, հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը: Վերջինս պատարագից հետո նշել է, որ իրենք աղոթել են նաև անգթությանը զոհ դարձած երեք մանուկների համար:
Նշենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերանորոգվել է 2009 թվականին և գործող եկեղեցի է: Այն ունի մոտ 1000-ամյա պատմություն: Գրիգոր Լուսավորիչը երկար տարիներ ապրել է Կեսարիայում, այստեղ ամուսնացել և երեխաներ ունեցել:

No comments: