Saturday, April 2, 2011

ՄԱԿ-ի ներկայացուցիչն անհանգստացած է ԼՂ հակամարտությունից հետո իրենց տները կորցրած փախստականների ճակատագրով

News.am. 2-4-2011- Ադրբեջանում ՄԱԿ-ի Լիազոր-համակարգող Ֆիքրեթ Աքչուրան անհանգստացած է փախստականների ճակատագրով, ովքեր կորցրել են իրենց տները ղարաբաղյան հակամարտության հետեւանքով։
«Մենք հասկանում ենք, որ ՄԱԿ-ի ընդունած շատ որոշումներ մնացել են անկատար։ Ավելի քան 1 մլն փախստականներ եւ բռնի տեղահանվածներ 20 տարի է ապրում են իրենց տներից հեռու, եւ այդ հարցը լուծում է պահանջում»,-այսօր` ապրիլի 2-ին հայտարարել է Ֆիքրեթ Աքչուրանը, հաղորդում է Trend-ը։
Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության հետ կապված ՄԱԿ-ը չորս բանաձեւ է ընդունել (822, 853, 874 եւ 884)։ Բոլոր բանաձեւերն ընդունվել են 1993թ ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում։

No comments: