Friday, April 1, 2011

Ադրբեջանի իշխանությունները բարեփոխումներ պահանջողների նկատմամբ անխնա են. Amnesty International

 Amnesty International կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին` ընդդիմադիրների ձերբակալությունների առնչությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` Ադրբեջանում վաղը նախատեսված հակակառավարական ակցիայից առաջ ձերբակալվածների թիվը հասել է 11-ի:
«Ադրբեջանի իշխանությունների ռեպրեսիաները բարեփոխումների պահանջով հանդես եկողների նկատմամբ զանգվածային են եւ անխնա», – հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի եւ միջին Ասիայի ծրագրերի փոխտնօրեն Ջոն Դալհույսենը:
Բաքվի քաղաքապետարանը երեկ մերժել է քաղաքի կենտրոնական հրապարակում հանրահավաք անցկացնելու` ընդդիմության դիմումը, սակայն ընդդիմադիրները մտադիր են անցկացնել չարտոնված հանրահավաք:

No comments: