Արեւմտյան թերթերը գրում են, թե Լիբիայի նախագահ Կադաֆիի պատվիրակները վերջին շաբաթվա ընթացքում մի քանի անգամ գաղտնի այցելել են Լոնդոն, որտեղ քննարկվել է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը: Ըստ ԶԼՄ-ների, Կադաֆիի որդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Կադաֆիի` պաշտոնից հեռանալու խնդիրը: Սակայն ԱԳՆ-ում հրաժարվել են մեկնաբանություններից:
Մյուս կողմից, Լիբիայի պետական տեղեկատվական JANA գործակալությունը տարածել է Կադաֆիի հայտարարությունը, որում նա ասում է, թե մտադիր չէ հեռանալ իշխանությունից: Նա ասել է, թե իրենց պաշտոնները պետք է թողնեն նրանք, ովքեր սկսել են այս պատերազմը, նկատի ունենալով Արեւմտյան երկրների ղեկավարներին: Կադաֆին ասել է նաեւ, թե այդ մարդիկ ցանկանում են աշխարհը նետել միջնադար, սկսելով վտանգավոր պատերազմ, որի վերահսկողությունը կարող են կորցնել: Եւ եթե ռազմական գործողությունները չդադարեցվեն, աշխարհը շուտով կարող է վկան լինել քրիստոնյաների ու մուսուլմանների միջեւ սարսափելի պատերազմի, ասել է Կադաֆին:

No comments:
Post a Comment