Saturday, April 2, 2011

ՀՀԿ. Անկարան պետք է կոչ անի Բաքվին ազատել Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքները

News.am. 1-4-2011- Անկարան պետք է կոչ անի Բաքվին ազատել Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները եւ փրկի իր դեմքը միջազգային հանրության առջեւ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությունը, որ Թուրքիան դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով վերադարձնել հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող մի քանի շրջաններ, որպեսզի փրկի Բաքվի դեմքը, սակայն մերժում է ստացել։
«Ավելի տրամաբանական կլիներ, եթե Թուրքիան նման խնդրանքով դիմեր Ադրբեջանին։ Հենց Ադրբեջանն է ժամանակին պատերազմական գործողություններ նախաձեռնել, օկուպացրել Լեռնային Ղարաբաղի մի քանի շրջաններ, եւ այժմ Անկարան պետք է կոչ անի Բաքվին ազատել այդ շրջանները, որպեսզի փրկի իր դեմքը միջազգային հանրության առջեւ։ Իսկ միջազգային հանրությունն Ադրբեջանը դիտում է որպես օկուպանտ երկիր»,- ամփոփեց Շարմազանովը։



No comments: