Saturday, April 2, 2011

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՕՐ ԿՊԱՅԹԻ

«Լրագիր» 2-4-2011- Հայկական ժամանակ օրաթերթը գրում է, թե ՀՀ ոստիկանության աշխատակիցներից` հիմնականում շարքային անձնակազմից, ղեկավարությունը պահանջում է աշխատանքից ազատվելու դիմում գրել եւ առանց ամսաթիվը նշելու, ստորագրված հանձնել իրենց:
Թերթը գրում է, թե այս երեւույթն ուղղակի կապված է ոստիկանության շարքային աշխատակիցների շրջանում օրեցօր ահագնացող դժգոհությունների հետ: Թանկացումների արդյունքում ոստիկանները եւս` մյուս քաղաքացիների պես չեն կարողանում իրենց սոցիալական խնդիրները լուծել: Բացի այդ, ոստիկանների աշխատավարձը վերջին երեք ամիսներին սկսել են ուշացումով վճարել: Մյուս կողմից, ոստիկաններին ստիպում են քաղաքացիներին ահաբեկել, որպեսզի չմասնակցեն Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին: Սակայն ոստիկանների շրջանում սկսել են խոսել, թե առանց քաղաքական փոփոխության կյանքը չի կարող լավանալ: Ադյունքում, ՀՀ ոստիկանության ղեկավարությունը դիմել է «դիմումների» մեթոդին: Բայց ոստիկանությունում համոզված են, որ այս քայլը հակառակ ազդեցություն է ունենալու, եւ համակարգը մի օր ուղղակի պայթելու է, գրում է Հայկական ժամանակը:

Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է, որ 'ՀՀ ոստի­կա­նու­թյու­նում աշ­խա­տա­վար­ձը ու­շա­ցու­մով վճա­րե­լու ո­րևէ դեպք չի ե­ղել ոչ միայն վեր­ջին ե­րեք ա­միս­նե­րին, այ­լև` վեր­ջին տա­րի­նե­րին ընդ­հան­րա­պես: Ինչ վե­րա­բե­րում է դի­մում­ներ հա­վա­քե­լու տա­րօ­րի­նակ «ակ­ցիա­յին», ին­չը նույն­պես հո­րին­վածք է':

No comments: