Saturday, April 2, 2011

Ադրբեջանցիները սև ծաղկեպսակ են դրել հայ–թուրքական բարեկամության հուշակոթողին

Tert.am. 1-4-2011- Ադրբեջանցիները սև ծաղկեպսակ են դրել հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Մարդկության և խաղաղության» հուշակոթողին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը։
Ըստ պարբերականի՝ այսպես կոչված ադրբեջանցիների ցեղասպանության օրը Կարս ժամանած ադրբեջանական պատվիրակության անդամները հակահայկական ակցիա են կազմակերպել «Մարդկության և խաղաղության» հուշարձանի առջև։ Ադրբեջանցիները սև ծաղկեպսակ են դրել հուշակոթողին, աղաղակել են հակայակական կարգախոսներ և Թուրքիայի իշխանություններից պահանջել անհապաղ քանդել արձանը։

No comments: