«ԱԶԳ», 02-04-2011- Մարտի 26-ին Ստամբուլում «Ժամանակակից աշխարհում Թուրքիայի նախաձեռնողական քաղաքականությունը» թեմայով գումարված միջազգային համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «Ազգի» խմբագրի հարցմանը պատասխանելիս համաժողովի մասնակիցներին տեղեկացրել էր. «Հայկական ծագումով մեր քաղաքացի Տարոն Աջեմօղլուն Փարիզում կնշանակվի Թուրքիայի դեսպան»: Խոսքը «Փարիզում Թուրքիայի դեսպան» նշանակվելու առաջարկի մասին էր, որն Աջեմօղլուն, ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, առայժմ մերժել է:
Ի դեպ, թուրքական մամուլի տվյալներով, հայտնի տնտեսագետ եւ նախկին ստամբուլաբնակ Տարոն Աջեմօղլուն ոչ միայն Թուրքիայի, այլեւ Մ. Նահանգների քաղաքացի է, այսինքն ունի երկքաղաքացիություն: Թերեւս այդ հանգամանքն էլ նպաստել է, որ «Փարիզում Թուրքիայի այսպես կոչված դեսպանի պաշտոնն» առաջարկվի նրան: Առաջարկն ընդունելու դեպքում նա նշանակվելու էր կենտրոնակայանը Փարիզում գտնվող Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպությունում Թուրքիայի ներկայացուցիչ:
Քանի որ այդ պաշտոնին նշանակվելը ենթադրում է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, ուստի նշանակումից առաջ Աջեմօղլուն պետք է ունենար այդ աստիճանը: Այսինքնՙ Դավութօղլուի «հայկական ծագումով քաղաքացուն Փարիզում Թուրքիայի դեսպան նշանակելու» արտահայտությունը նշանակում էր Փարիզում գործող Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումով:
Ըստ երեւույթին «Փարիզ» եւ «դեսպան» բառերը խառնաշփոթ են առաջացրելՙ առիթ տալով ենթադրությունների, թե Աջեմօղլուն նշանակվում է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան: Սա թյուրիմացություն էրՙ բայց հայաստանյան մամուլի համար: Ինչ վերաբերում է թուրքական մամուլին, ապա դա Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնի առաջադրումը «հայկական ծագումով քաղաքացուն» ամենեւին էլ միանշանակ չի գնահատել: Բայց եւ այնպես, թուրքական թերթերի գնահատականները ընդհանուր առմամբ դրական են: Ավելին, մարտի 31-ի համարում «Հյուրիեթը» այս նշանակումը համարում է «ռասիզմից ձերբազատվելու պատեհ առիթ»:
Ահա թե ինչ է գրում թուրքական թերթը. «Հավանաբար երեկ թերթերում կարդացել եք Թուրքիայի Հանրապետության հայկական ծագումով քաղաքացիներից պրոֆ. Տարոն Աջեմօղլուի Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպություններում Թուրքիայի ներկայացուցիչ նշանակելու առնչությամբ հրապարակված նյութերը: Նշանակման առաջարկը երկրի նախագահի եւ վարչապետի հավանությամբ պրոֆ. Աջեմօղլուին է ներկայացրել անձամբ արտգործնախարարը: Աջեմօղլուն հարգված գիտնական է: Նա արժանի է շատ ավելի կարեւոր պաշտոնների: Սակայն ինձ հուզում է մեկ այլ հանգամանք, այն որ առաջարկը թերթերում մատուցվել է իբրեւ «շնորհ եւ մեծահոգություն» արված Աջեմօղլուին: Մինչդեռ որպես շնորհ եւ մեծահոգություն պետք է գնահատվի ոչ թե առաջարկը, այլ առաջարկված պաշտոնի ընդունումը: Ինչպես երեւում է, շովինիզմը ներթափանցել է մեր հասարակության բջիջներից ներս: Մինչդեռ Թուրքիայի քաղաքացի հայերը, հույները, հրեաները ապրում են մեր երկրում, հարկերը մուծում, ծառայում են բանակում, մեզ նման քվեարկում են նաեւ ընտրություններում: Սակայն երբ խոսքը հասնում է պաշտոնին, ապա նրանց գոյության մասին հիշում ենք այն դեպքում միայն, երբ նրանք համաշխարհային հռչակ են ձեռք բերում: Առգրավում ենք նրանց համայնքային կալվածքները: Դրա փոխհատուցմանը ի զորու չեն լինում նաեւ ընդունված օրենքները: Հուսամ, որ պրոֆ. Աջեմօղլուին արված այս առաջարկը կհանդիսանա նման կարգի խտրականության եւ ռասիզմի պատճառած ամոթանքը թոթափելու նախանշան»:
«Ենի Ասիա» թերթը հավելում է «Հյուրիեթին»ՙ գրելով. «Աջեմօղլուն ծնունդով Ստամբուլից է, աշխարհի առաջնակարգ 10 տնտեսագետներից մեկը, հանրահայտ գիտնական: Թեեւ նա առաջարկն առայժմ չի ընդունել, սակայն չի բացառվում, որ ընդունի Նոբելյան մրցանակին արժանանալուց հետո: Այսպիսի գիտնականի արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճանով պաշտոնի նշանակումը, թեկուզ Տնտեսական զարգացման եւ համագործակցության կազմակերպությունում, այն էլ Ֆրանսիայի պես մի երկրում, որը կանխամտածված պաշտպանում է հայկական (ցեղասպանության) թեզերը, չափազանց օգտակար է լինելու բազմաթիվ առումներով»:
«Ենի Ասիան», ի տարբերություն «Հյուրիեթի», հարում է թուրք ազգայնամոլներին: Խնդիրը սակայն ազգայնամոլները չեն, այլ Աջեմօղլուին արված առաջարկը շահարկելու թուրքական միտումներն ու նշանակման դեպքում նշանակվելու հետ կապված համանուն ակնկալիքները:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments:
Post a Comment