Saturday, April 2, 2011

Ադրբեջանը հետ կանգնեց իր պոռոտախոս հայտարարությունից. «քաղաքացիական օդանավերի վրա չեն կրակի»

HayNews.am. 1-4-2011- Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլհան Փոլուխովը ստիպված է եղել հերքել նախկինում իր գործընկերների արած այն հայտարարությունը, թե իրենք «կհարվածեն բոլոր այն օդանավերին, որոնք կփորձեն թռիչք կատարել Ստեփանակերտ»:
«Մենք քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ուժ չենք կիրառի»,-ասել է Փոլուխովը, սակայն, որպեսզի արդարացնի արդեն միջազգային սկանդալի վերածված այդ հայտարարությունը, ավելացրել է «թե նրանք այդ քայլին չեն գնում, սակայն հայերը մշտապես դիմել են նմանատիպ գործողությունների»:
Հիշեցնենք, որ գնահատելով Ադրբեջանի այդ սպառնալից հայտարարությունները, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նկատել էր, որ ժամանակակից աշխարհում այդպիսի խոսքեր կարելի է լսել ոչ թե պետություններից, այլ ահաբեկչական կառույցներից: Մեր երկրի ղեկավարը նաև հավելել էր, որ Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորն ինքն է լինելու:

No comments: