News.am. 1-4-2011- Ամերիյան հայտնի Foreign Policy ամսագիրը ներկայացրել է պատմության մեջ բեղավոր բռնակալներին` այդ ցանկում ընդգրկելով նաեւ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին:
Հրապարակման մեջ Աթաթուրքին նվիրված հատվածում նշվում է, որ Աթաթուրքի երիտասարդ տարիներին, երբ նա սպա էր, Օսմամյան կայսրությունում բեղերը մոդայիկ էին: «Աթաթուրքն այդ ժամանակ փորձել է նմանվել Գերմանիայի կայսր Վիլհելմ 2-ին: Սակայն Աթաթուրքը 1923-ից հետո, երբ ստեղծեց Թուրքիայի հանրապետությունը, բեղերը լրիվ վերացրեց: Դա մի խորհրդանշական քայլ էր, որ Թուրքիան մոդեռն ապագայի համար օսմանյան անցյալը հետեւում է թողնում»,-նշվում է ամերիկյան ամսագրում:
Նշենք, որ թուրքական մամուլը այս հրապարակումը համարում է մեծ վիրավորանք Աթաթուրքին, քանի որ նրան ներկայացրել են մի ցանկում, որտեղ հայտնվել է նաեւ Հիտլերը:
Նշենք, որ թուրքական մամուլը այս հրապարակումը համարում է մեծ վիրավորանք Աթաթուրքին, քանի որ նրան ներկայացրել են մի ցանկում, որտեղ հայտնվել է նաեւ Հիտլերը:
No comments:
Post a Comment