Ազգային ժողովի Ժառանգություն խմբակցության պատգամավորները 2011 թվականի մայիսի 10-ի ԱԺ նիստում հնչեցրին հետեւյալ հայտարարությունները.
Ստեփան Սաֆարյանն իր հայտարարության մեջ ընդգծեց, որ ցանկացած իշխանություն պետք է գիտակցի, որ ժողովրդին են պատկանում ոչ միայն պետական հաստատությունները` Կառավարություն, Ազգային ժողով, դատարաններ, որոնք պարտավոր են իշխանություն իրացնել հանուն ժողովրդի եւ ապահովել քաղաքացու իրավունքը, այլեւ ժողովրդի իշխանությունը պետք է տարածվի ազգային հարստության, մեր երկրի բոլոր` ջրային, օդային, ընդերքի եւ այլ ռեսուրսների, հանրային սեփականություն հանդիսացող տարածքների վրա: Ժողովուրդն է այդ բոլորի իրական տերը: Եւ եթե մինչ այժմ դրանք անխնա, անօրեն, միանձնյա տնօրինվել ու օգտագործվել են որոշ խմբերի, ընտանիքների կողմից, ապա այլեւս պետք է վերադարձվեն իր իսկական տիրոջը` ժողովրդին: Նա վկայակոչեց Նալբանդյան Սայաթ նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածքի օրինակը, որտեղ ինչ-որ անձինք ՆԳ նախկին մանկապարտեզի ու հարակից կանաչ պուրակի տարածքում բարձրահարկ շենք կառուցելու նպատակով հատում են ծառերր, օրենքի խախտումով իրականացնում շինարարական աշխատանքեր: Սաֆարյանը պատկան ու իրավապահ մարմիններից պահանջեց փրկել հաստաբուն ծառերը, դադարեցնել ապօրինի շինարարությունը եւ պուրակը վերադարձնել իր տրիոջը` երեւանցուն:Անահիտ Բախշյանն իր հայտարարության մեջ նշեց, որ կառավարությունն այս նախագծով շատ կարեւոր ու բավականին հստակ գնացող գործընթացի ժամանակ փոխում է խաղի կանոնները, որն անազնիվ ու անթույլատրելի է, որովհետեւ 267 մանկավարժներ քննության երկու փուլերն արդեն հանձնել ու ստացել են հավաստագրեր, որոնց մեջ անպայման կլինեն նաեւ այդ տարիքի մանկավարժներ:
Դպրոցների 61 տարեկան տնօրեններն ու վաստակավոր մանկավարժներն իրենց վաստակը գնահատելու այլ ձեւ չեն պահանջում, քան ընդհանրապես քննությունից ազատվելու արտոնությունը, իսկ կառավարության ներկայացրած նախագծով մինչեւ 2011թ. դեկտեմբերի 31-ը 61 տարին լրացած գործող տնօրեններն ու վաստակավոր մանկավարժները պետք է հանձնեն քննության միայն գրավոր փուլը, իսկ բանավոր փուլից ազատվում են:
No comments:
Post a Comment