Wednesday, May 11, 2011

Կ. Աճեմյան. Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ձգձգել բանակցային գործընթացը

Panorama.am. 10-5-2011- «Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ազգ ունի իր սրբազան պատվարը: Երբ ժողովրդի պատմությունը երջանիկ է դասավորվում, նա դառնում է մշակութային ու քաղաքական կյանքի կենտրոն: Երբ ճակատագիրը հետապնդում է ազգին, նա դառնում է ազգային կյանքի վերածննդի գրավական: Հայ ժողովրդի համար հենց այդպիսի դեր է խաղացել Արցախ աշխարհը»,- այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:
«Մայիս ամիսը մեզ համար հաղթանակների ամիս է: Մայիսի 9-ին ողջ հայ ժողովուրդը միանգամից երեք հաղթանակներ է նշում. Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման 19-ամյակը:
Դրանք հաղթանակներ են, ինչը մեզ այսօր թույլ է տալիս վստահորեն պնդել, որ հենց 1992 թվականի մայիսին ոսկե տառերով գրվեց Արցախի նորագույն պատմության ամենափայլուն էջերից մեկը:
Մեծ հաղթանակների ճանապարհը ցավոք մեզ համար անկորուստ չէր: Ակամայից հիշում եմ հայ ազգի փառապանծ զավակներից մեկի՝ Գարեգին Նժդեհի խոսքերը, ով ժամանակին նշել էր. «Յուրաքանչյուր ժողովուրդ իր լավագույն զավակների արյամբ է սրբացնում հայրենի հողը, ապա կառուցում պետականություն»:
Ու չնայած այն հանգամանքին, որ 1994 թվականին ստորագրվեց զինադադարի պայմանագիր, ԼՂ հիմնախնդիրն առայսօր Ադրբեջանի կողմից իրականացվող ապակառուցողական մոտեցումների պատճառով իր լուծումը չի ստացել: Ավելին, ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ տարածաշրջանն ապակայունացնող քայլերի է գնում՝ միաժամանակ հայտարարելով, թե պատրաստ է •Ý³É խնդրի կարգավորման ռազմական ճանապարհáí:
Ցավալիորեն պետք նշեմ, որ Ադրբեջանում աճող հայատյացության քաղաքականության ներքո, այդ երկրի կողմից անընդհատ հնչող սպառնալից հայտարարություններն ու ոչ կոնստրուկտիվ քայլերը լրջորեն հարվածում են բանակցային պրոցեսին: Այդ ամենից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ձգձգել բանակցային գործընթացը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Հայաստանի նախագահը բազմիցս է նշել հայկական կողմի հանձնառությունը՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը հասնել բացառապես խաղաղ ճանապարհով: Պետք է հուսալ, որ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը համարձակություն կդրսևորի հայտարարելու, որ պատրաստ է վերջ տալ պարզ տրամաբանության շրջանակներում չտեղավորվող իր քաղաքականությանը ու լուրջ քայլեր կձեռնարկի բանակցային գործընթացը բնականոն հուն տեղափոխելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

No comments: