HayNews.am. 3-5-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը դիմել է Եվրոպական Միությանը` իր երկրի նկատմամբ կիրառվող մուտքի արտոնագրային ռեժիմը մեղմացնելու խնդրանքով, փոխանցում է «Ամերիկայի Ձայնը»:
Գյուլը քննադատել է ԵՄ-ին` Ռուսաստանի և Ուկրաինայի հետ այս խնդրի շուրջ բանակցություններ վարելու, սակայն Թուրքիայի հետ նման քննարկումներ չանցկացնելու համար:
Նա ասել է, որ նման գործողությունները վարկաբեկում են ԵՄ-ին, այլ ոչ թե Թուրքիային:
Այս հայտարարությամբ Գյուլը հանդես է եկել Վիեննայում, ուր ժամանել է երկուշաբթի օրը` Ավստրիայի իր պաշտոնակից Հայնց Ֆիշերի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով:
Թուրքիայի գործարարները բողոքում են, որ չնայած Թուրքիան միացել է ԵՄ-ի մաքսային միությանը 1995 թվականին, սակայն նրանք մինչ այժմ ԵՄ-ի մուտքի արտոնագիր ստանալու խնդիրների են հանդիպում:

No comments:
Post a Comment