Tuesday, June 14, 2011

Սպիտակ տան հավակնորդների թվում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձեւի կողմնակից կին է հայտնվել

News.am. 14-6-2011- ԱՄՆ Կոնգրեսի անդամ Միշել Բահմանը հունիսի 13-ին պաշտոնապես հայտարարել է, որ պայքարելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։
Իր որոշման մասին Բահմանը հայտարարել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածուների հետ առաջին բանավեճերի ժամանակ, որոնք կայացել են Նյու-Հեմփշիր նահանգում։
Բահմանը հանրապետականների առավել պահպանողական աջ թեւը միավորող այսպես կոչված «Թեյային կուսակցության» ֆավորիտներից է։
Հանրապետական կուսակցությունից բանավեճերին մասնակցել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարելու պատրաստ յոթ մարդ՝ ներառյալ Բահմանը։ Բացի նրանից, հանրապետականներից այդ պաշտոնի համար կպայքարեն Միթ Ռոմնին, Նյութ Գինգրիչը, Ռիք Սանտորումը, Թիմ Պոլենտին, Հերման Քեյնը եւ Ռոն Պոլը։
Նշենք, որ Միշել Բահմանը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կողմանկից է։ ANCA-ն ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների ժամանակ նրան B+ վարկանիշ էր տվել։

No comments: