Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բավականին նախանձելի դիրքերի վրա է: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում` վերլուծելով երկրի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հայտարարեց Ստամբուլում հրատարակվող «Ագօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Երկրում ամեն երկրորդ բնակիչը ընտրություններում ձայն է տվել իշխող կուսակցության օգտին, 50 տոկոս ձայնը բավական բարձր թիվ է», -հավելեց նա:
550 պատգամավորական աթոռ ունեցող Թուրքիայի միապալատ խորհրդարանում 4 տարի օրենսդրական գործունեություն կծավալեն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն» (ԱԶԿ-AKP) – 326 ներկայացուցիչներ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն» (ԺՀԿ-CHP) – 135 և «Ազգայնական շարժում կուսակցություն» (ԱՇԿ-MHP) – 53 պատգամավորներ, իսկ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» անկախ պատգամավորների քանակը այս խորհրդարանում 36-ն է:
Էստուկյանը և ընդհանրապես, պոլսահայ համայնքը որոշ հույսեր կապում է իշխող կուսակցության հետ և, հետևաբար, ինչ-որ չափով այստեղ ուրախ են, որ վարչապետ Ռ. Էրդողանի ղեկավարած ուժը գերակշռող ներկայացվածություն ունի այս խորհրդարանում:
«Իրականության մեջ հստակ է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունը կամ նրանց կազմած կառավարությունը հայկական համայնքի համար երկար տարիների ընթացքում երևի թե ամենանպաստավոր կառավարությունն է եղել երկրի ոչ միայն հայերի, այլ նաև բոլոր ազգային փոքրամասնությունների համար», -նկատեց պոլսահայ համայնքի ներկայացուցիչը:
Հենց դա է պատճառը, որ ըստ Էստուկյանի, բավականաչափ հայեր ընտրություններում քվեարկել են «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին: Թեպետ, նրա խոսքով, նախընտրական քարոզարշավի ժամանակ Էրդողանը որդեգրել էր «ազգայնամոլի վարքագիծ», որը հաճելի չի եղել պոլսահայ համայնքի շատ ներկայացուցիչների համար:
«Այդ իսկ պատճառով, եթե ձայները ավելի քիչ լինեին, վարչապետի հպարտությանը հարված կլիներ, և մենք ավելի ուրախ կլինեինք: Բայց, այդուհանդերձ, մենք նաև գոհ ենք, որ այս իշխանությունը նորից իշխանության գլուխ դուրս եկավ», -նշեց Էստուկյանը:
Ընտրություններից հետո էլ, հայկական համայնքում, ըստ Էստուկյանի, հույսերը քիչ են, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղված քայլեր կարվեն և արձանագրությունները կվերակենդանանան: Էստուկյանի մատնանշած պատճառը մեկն է. «Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիան կապում է ղարաբաղյան հակամարտության լուծման հետ»:
«Բայց գոնե համայնքի ներսում մի շարք խնդիրներ այս կառավարության օրոք լուծում կգտնեն», -մխիթարվում է մեր զրուցակիցը:
Հայ փորձագիտական շրջանակներում կարծիք էր հնչել, որ այս ընտրություններում, իրականում Էրդողանի իշխանությունը պարտվել է, քանի որ նախկին խորհրդարանի համեմատ, այս խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների թիվը պակասել է 25-ով. Նախկինում Էրդողանի կուսակցության պատգամավորների թիվը 341-ն էր:
Էստուկյանը, սակայն, սխալ կարծիք է համարում այն, որ Էրդողանը պարտվել է ու բացատրում է. «Նկատի ունեցեք, որ սա նրանց երրորդ ընտրությունն է և ամեն մի ընտրության հաջողեցրել են շատացնել ձայները, այս վերջին ընտրությանն էլ 5 մլն ավել ձայներ են ստացել, քան նախորդ տարիներին: Նախորդի արդյունքները բաղդատելով` 5 մլն մարդ ևս իրենց համակիր է դարձել, այսինքն կողմ են քվեարկել այս ընտրություններին: Հետևաբար սխալ մեկնաբանություն է պարտված համարել Էրդողանի կուսակցությանը»:
«Ագօս»-ի խմբագրի կարծիքով, Էրդողանին, այդուհանդերձ, կհաջողվի հասնել սահմանադրական փոփոխությունների «Դա երկրի հրատապ հարցերից է, և նա պետք է դիմի այդ քայլին, խորհրդարանում իրեն մերձավորներ կողմնակիցներ կգտնի: 20-30 հոգու համոզելը նրանց համար բավական է», -կարծում է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նոր խորհրդարանում հայատյացությամբ առավել ընդգծված պատգամավորների առկայությանը, Բագրատ Էստուկյանն ասաց, որ դրանք միշտ էլ եղել են թուրքական խորհրդարանում:
«Մենք համոզված ենք, որ շուրջ 500 հայատյաց պատգամավոր կա: Այս երկրի խորհրդարանում միշտ էլ պատգամավորների ջախջախիչ մեծամասնությունը հայատյաց են եղել»,- նշեց նա` նկատելով, որ հայատյաց չեն հատկապես քրդական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները, որոնց թիվն այս խորհրդարանում 36-ն է: «Հենց այդ 36-ն են, որ մենք վստահ ենք, որ հայատյաց չեն: Մնացած բոլոր կուսակցությունների մտային հիմքի մեջ կա հայատյացությունը», -նկատեց պոլսահայ մեր զրուցակիցը:
Նա նաև հատկանշական համարեց այն, որ թուրքական խորհրդարանի շուրջ 60 տարվա պատմության մեջ մեկ քրիստոնյա թեկնածու է անցել, ազգությամբ ասորի Էրոլ Դոռանը:
Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

No comments:
Post a Comment