News.am. 13-6-2011- Հայ-թուրքական փակ սահմանը Թուրքիայի ղեկավարության համար շարունակում է մնալ լուրջ գլխացավանք: Պատճառը պաշտոնական Անկարայի նախկինում լայնորեն տարփողած «զրո հիմնախնդիր հարեւանների հետ» հայեցակարգին հավատարիմ լինելը չէ: Պարզապես, հարեւան պետության հետ փակ սահմանի առկայությունը ուղղակի արգելք է Եվրամիությանն անդամակցելուն:
Եթե նախորդ մեկ տարվա ընթացքում փորձագետները հայ-թուրքական գործընթացի կասեցման պատճառներից մեկը համարում էին Թուրքիայում նախընտրական արշավը, ապա այժմ այդ հնարավորությունը սպառվեց: Հունիսի 12-ին կայացած ընտրություններում տպավորիչ հաղթանակ տարավ Էրդողանի կուսակցությունը. Արդարություն եւ զարգացում կուսակցությունը երկու անգամ ավելի շատ ձայն ստացավ, քան հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Բացի այդ ավելացել է ազգայնականների ընտրազանգվածը, իսկ Էրդողանի վերջին հակահայկական քայլերը, մասնավորապես, Կարսում հայ-թուրքական բարեկամության արձանի քանդումը հասցեագրված էր հենց ազգանական էլեկտորատին:
Երեւանում դարձյալ պնդում են, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է: Ընտրություններից հետո գոնե տեսականորեն չի կարելի բացառել, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր կձեռնարկի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքով, փորձագիտական շրջանակներում կա վարկած, ըստ որի Թուրքիայի իշխող կուսակցությունը հակահայկական հռետորությունն օգտագործում էր նախընտրական նպատակներով: Հետեւաբար, բացառված չէ, որ ընտրություններում տարած հաղթանակից հետո իշխող կուսակցությունը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները:
«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության գործն է, սակայն Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է. մենք կողմ ենք Թուքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների եւ մենք չենք հանդուրժի, որ Թուրքիան կամ մեկ այլ պետություն Հայաստանին նախապայմաններ թելադրի: Թուրքիան պետք է ապացուցի, որ որպես քաղաքակիրթ երկիր պատրաստ է Հայաստանի հետ ունենալ առանց նախապայմանների հարաբերություններ», - նշեց Շարմազանովը:
Հայ-թուրքական հարաբերություններում որեւէ բեկում չեն ակնկալում փորձագետները: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակի հետ չի կարելի կապել հույսեր, թե հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կվերսկսվի:
«Չկա ոչ մի նախադրյալ, թե խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո Թուրքիայի իշխող կուսակցությունը կվերսկսի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Նախընտրական փուլում հակահայկական հռետորությունն ու արձանագրությունների վավերացման սառեցումն օգտագործվեցին որպես քարոզչության մաս: Այժմ էլ իշխող կուսակցությունն այս հարցում իր դիրքորոշումը չի փոխի», - նշեց Սաֆրաստյանը:
Ամեն դեպքում, հենց Թուրքիան եւ իր հին ու նոր ղեկավարությունն է ստիպված լինելու քայլ կատարել: Պաշտոնական Երեւանը հավատարիմ է Անկարայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու խոստմանը: Հենց Թուրքիան է Ադրբեջանի ճնշման տակ ձախողել Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու մեխանիզմը, որը նախաձեռնել էր Արեւմուտքը: Էրդողանի իշխող կուսակցությունը առաջիկայում ստիպված կլինի պատասխանել մի շարք արտաքին մարտահրավերների: Խորհրդարանում զգալի մեծամասնություն ստանալուց հետո Թուրքիայի ղեկավարությունը պետք է ապացուցի «զրո հիմնախնդիր հարեւանների հետ» հայեցակարգի կենսունակությունը, կամ խոստովանի դրա ձախողման մասին:

No comments:
Post a Comment