Tuesday, June 14, 2011

Կոմյունիկե. հայ և վրացի հոգևոր առաջնորդները կարևորում են Վրաստանում հայկական, Հայաստանում վրացական եկեղեցիների բացումը

Tert.am.13-6-2011- Վրաստանի և Հայաստանի հոգևոր առաջնորդները հունիսի 11–ին Թբիլիսիում համատեղ կոմյունիկե են ընդունել, որում, մասնավորապես, ասվում է.
«Վրաստանը և Հայաստանը հնագույն պատմության և մշակույթի երկրներ են, որտեղ առաքյալները քրիստոնեություն են քարոզել 1-ին դարում։ Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդները ստիպված են եղել պայքարել կենդանի մնալու և ինքնությունը պահպանելու համար, և այդ պայքարում մենք հաճախ ենք կողք կողքի կանգել։
Բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները շարունակվում են առ այսօր, որի ապացույցն Ամենայն Հայոց կաթողիկոսի և նրան ուղեկցող պատվիրակության այցն է Վրաաստան։
Այս այցը ցույց տվեց, որ մեր միջև փոխհարաբերություններն էլ ավելի են զարգանում և նոր փուլ անցնում, որը ենթադրում է Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու և Հայաստանում Վրաց ուղղափառ եկեղեցու իրավական կարգավիճակի սահմանում, ինչպես նաև հավասարության հիմունքներով Վրաստանում հայկական (գրիգորյան) տաճարների և Հայաստանում վրացական (դիոֆիզիտ) եկեղեցիների բացում։
Վերոնշյալը կյանքի կոչելու համար անհրաժեշտ ենք համարում
– ստեղծել երկկողմանի միջեկեղեցական հանձնաժողով
– խնդրել վրացական և հայկական իշխանություններին՝ աջակցելու այս հռչակագրի ժամանակին իրագործմանը»։

No comments: