News.am. 12-6-2011- Թուրքիայում հունիս 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նոր խորհրդարան կմտնի 326 պատգամավորով, նախորդ 341-ի փոխարեն:
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը նոր խորհրդարանում կներկայացնի 135 պատգամավոր նախորդ 112 պատգամավորի փոխարեն:
«Ազգայնական շարժում» կուսակցությունը եւս ավելի պակաս պատգամավորների քանակով ներկայացված կլինի խորհրդարանում` 54 պատգամավոր, նախորդ 71-ի փոխարեն:
Այս ընտրություններում միակ լուրջ հաղթանակը ձեռք են բերել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից ներկայացված անկախ թեկնածուները: Նրանք նախորդ խորհրդարանում ներկայացված էին 22 պատգամավորով, իսկ նոր խորհրդարանում նրանց թիվը կհասնի 36-ի:
Նախնական տվյալներով` ընտրությունների արդյունքները տոկոսային կտրվածքով հետեւյալն են. «Արդարություն եւ զարգացում» կուսակցություն`50, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն`26, «Ազգայնական շարժում» կուսակցություն`13 տոկոս:
Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն ընտրությանը մասնակցել է անկախ թեկնածուներով, քանի որ Թուրքիայում ընտրական շեմը 10 տոկոս է, իսկ քրդական կուսակցության վարկանիշը 5-7 տոկոս է:
Այսպիսով` Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանը կրկին հյուրընկալում է 4 կուսակցության:

No comments:
Post a Comment