Monday, June 13, 2011

Ամենահայատյաց «հայը» պարտվեց Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում

Tert.am. 12-6-2011- Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում պարտություն է կրել «Էրգենեքոնի» գործով անցնող Բանվորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Փերինչեքն ընտրություններին մասնակցում էր որպես անկախ թեկնածու:
Ծայրահեղ ազգայնական Դողու Փերինչեքը, ով բազմիցս է հանդես եկել հակահայկական հայտարարություններով, երեք տարի առաջ կալանավորվել է «Էրգենեքոնի» գործով: Բացի այդ, 2007թ. մարտին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար թուրք ազգայնականին դատապարտել էր 90 օրվա ազատազրկման:
Ինչպես թուրքական, այնպես էլ հայկական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Դողու Փերինչեքն ունի հայկական ծագում:

No comments: