News.am. 11-6-2011- Ինչ կարգավիճակ կունենա վրաց եկեղեցին Հայաստանում, նույն կարգավիճակն էլ կունենա հայկական եկեղեցին Վրաստանում: Այսօր` հունիսի 11-ին, Վրաց ուղղափառ եկեղեցու Պատրիարքարանում Ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին Բ-ի հետ առանձնազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է վրաց պատրիարրք Իլիա Երկրորդը:
Նա նշել է, որ կհրավիրվի գիտնականների հանձնաժողով, որը քննարկելու եւ ուսումնասիրելու է վիճելի եկեղեցիների վերաբերյալ երկու կողմերի ներկայացրած փաստաթղթերը:
Վրաց պատրիարքը շեշտել է, որ եկեղեցիների կարգավիճակի մասին խոսելիս, պետք նշել երկու կողմերի պահանջները եւ հիմախնդիրները:
«Հույս ունենք, որ դուք կօգնենք Հայաստանում վրացական եկեղեցիների հարցը լուծելուն»,-դիմելով Գարեգին Բ-ին ասել է Իլյա Երկրորդը` հավելելով. «Մեր հարաբերություններում չպետք է լինի միակողմ շարժում, այդ շարժումը պետք է լինի երկկողմանի»:
Հոգեւոր առաջնորդների առանձնազրույցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավաբանական կարգավիճակ տալ վիրահայոց թեմին` Վրաստանում, իսկ վրաց համայնքին` Հայաստանում:
Գարեգին Բ-ն հույս է հայտնել, որ մինչ եկեղեցիների վերադարձման խնդրի վերջնական կարգավորումը, հոգատար վերաբերմունք կդրսեւորվի հայոց հոգեւոր, պատմամշակութային արժեքների նկատմամբ:
«Մենք լիահույս ենք, որ այս գործընթացը, որը եզրահանգումը եղավ` ձեր (Իլյա Երկրորդի) եւ Հանրապետության նախագահի հետ համատեղ զրույցների, մեզ պետք է առաջնորդեն լուծումներ գտնելու եւ խոսելու մեր երկու ժողովուրդների եւ պետությունների հարաբերությունների մասին բարձր գնահատականով: Նույնը նաեւ երկու եկեղեցիներ վերաբերյալ»,-ասել է Վեհափառը:

No comments:
Post a Comment