Հունիսի 10-ի երեկոյան միջեկեղեցական և Հովվապետական այցով Վրաստանում գտնվող Գարեգին Բ Կաթողիկոսը մեկնեց նախագահական նստավայր, ուր տեղի ունեցավ Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի և Ամենայն Հայոց Հայրապետի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին վիրահայությանը և Վիրահայոց թեմին հուզող հարցեր և խնդիրներ:
Հաջորդ օրը` հունիսի 11-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարան, որտեղ տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Վրաստանի Պատրիարքի պաշտոնական հանդիպումը:
Հանդիպման ընթացքում, ի հետևումն Վրաստանի Հանրապետության նախագահի և Պատրիարքի հետ հունիսի 10-ին տեղի ունեցած զրույցի, ձեռք բերվեցին հետևյալ պայմանավորվածությունները. իբրև առաջին քայլ Վիրահայոց թեմին առաջիկայում պետք է շնոհվի իրավական կարգավիճակ, ինչպես և Հայաստանում վրաց եկեղեցական համայնքին, որն առ այսօր չէր ցանկանում ունենալ պետական գրանցում: Հավաստիացում կատարվեց նաև, որ փլուզված և փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք և հոգատարություն պետք է դրսևորվի մինչ դրանք կվերադարձվեն հայոց թեմին: Հաջորդ փուլում քննության կառնվի եկեղեցիների վերադարձման խնդիրը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից:

No comments:
Post a Comment