News.am. 12-6-2011- NEWS.am –ը զգալի կրճատումներով ներկայացնում է Ynet պորտալում հրապարակված Ավիել Մագնեզի հոդվածը.
«Ողջ Թուրքիայի տարածքում ավելի քան 10 000 հրեաների քվերակությունը, որոնց թիվը տասնյակ միլիոնավոր ընտրողների համեմատ (99,8%-ը` մահմեդական) աննշան է, հետաքրքրություն է առաջացնում թուրք-իսրայելական սրված հարաբերությունների ֆոնին:
Գրեթե յուրաքանչյուր նախընտրական հանրահավաքի ժամանակ երկու հիմնական թեկնածուները` «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ղեկավարող, գործող վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը եւ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կիլիչդարօղլուն անդրադառնում էին թուրք-իսրայելական հարաբերություններն եւ Ազատության տորմիղի միջադեպին` մեղադրելով իսրայելական կողմին:
Այս ամենի պարագայում հետաքրքիր է, թե ինչպես են քվեարկելու Թուրքիայի հրեաները:
«Յուրաքանչյուրը գիտի ում օգտին եւ ինչի համար քվեարկել: Հրեական համայնքի համար քաղաքականությամբ զբաղվելն իմաստ չունի»: Ընդամենն այսպիսի կարճ մեկնաբանություն է արել Թուրքիայի հրեական համայնքի ռաբբի Իսահակ Հալեվան Ynet-ին` խորհրդանշելով հրեաների դիրքորոշումը ընտրությունների նախօրեին:
«Հրեաները քաղաքական մարմին չունեն, նրանք ունեն ռաբբինություն եւ վերջ: Նրանց ղեկավարությունը քաղաքական չէ եւ պարզ է, որ չեն ցանկանա հանդես գալ այնպիսի հայտարարություններով, որոնք կարող են վտանգ ներկայացնել հրեական համայքնի համար»,– ասել է Ստամբուլի հայտնի բնակիչ Դենիս Օզլուն:
Ստամուլաբնակ հրեա Ջեքի Էյնջելն էլ ասել է, թե թուրքական հրեաների մեծ մասը քվերակելու են հօգուտ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության, ինչպես ցանկացած ընտրությունների ժամանակ: Սակայն Թուրքիայում, ըստ նրա, կայուն տնտեսական իրավիճակը հանգեցրել է նրան, որ հրեաներն սկսել են աջակցել Էրդողանի կուսակցությանը»:

No comments:
Post a Comment