Panorama.am. 13-6-2011- Թուրքիայում հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ):
Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) մեծամասնություն են կազմում «ԱԶԿ»-ական պատգամավորները: Իրենց ներկայացուցիչները կունենան նաև Ազգայնական շարժում (MHP-ԱՇԿ), «Խաղաղություն և ժողովրդավարություն» (BDP-ԽԺԿ) և «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունը:
Այսպիսով, Թուրքիայում ձևավորվում է քառակուսակցական խորհրդարան, որտեղ «ԱԶԿ»-ն ունի 326, «ԺՀԿ»-ն` 135, «ԱՇԿ»-ն` 53 «ԽԺԿ»-ն էլ` 36 անկախ պատգամավորներ:
Անդրադառնալով ընտրությունների առանձնահատկություններին` թուրքական լրատվամիջոցները նշում են այն հանգամանքը, որ անկախ պատգամավորների թիվը` 36 հոգի, ռեկորդային է. 1950 թվականից հետո արձանագրված ամենամեծ թիվն է: Մյուս ատանձնահատկությունը այն է, որ 50-ի փոխարեն այս անգամ խորհրդարանում հայտնվել է 78 կին պատգամավոր:
Մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ մի քանի նորընտիր պատգամավորներ խորհրդարան կգան բանտից, որոնց դեմ մեղադրանք է ներկայացվել «Էրգենեքոնի» և «Balyoz»-ի գործով ընթացող դատավարության շրջանակներում: Նրանք առաջադրված են եղել «ԺՀԿ»-ի և«ԱՇԿ»-ի կողմից:

No comments:
Post a Comment